Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում

Դեկտեմբերի 19-ին  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորումը «Իմամ Ալի» գումարտակի և «Ալ Մոհամմադ» դիվիզիայի ներգրավվածությամբ Թեհրանում անցկացրել է «Փեյամբար է ազամ» (Մեծն մարգարե) զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

Զորավարժության թեման անվտանգությանը սպառնացող վտանգերի կանխարգելումն է եղել:

Իմամ Ալի գումարտակը զորավարժության ժամանակ

Իմամ Ալի գումարտակը զորավարժության ժամանակ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բասիջը «Ալի բեյթ օլ մողադաս» գումարտակի 650 զինծառայողի ներգրավվածությամբ զորավարժություն է անցկացրել Իրանի հյուսիսարևելյան Խորասան նահանգում:

Զորավարժության ժամանակ զինծառայողները խաղարկել են պայմանական հակառակորդին դիմագրավելու գործողություններ, իրականացրել որոնողա-փրկարարական վարժանքներ:

One response to “Բասիջը զորավարժություն է անցկացրել Թեհրանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *