Իրանը շարունակում է «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի տեղական տարբերակի արտադրությունը

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Ղոլամռեզա Խադեմ Բիղամը հայտարարել  է, որ  ամերիկյան «Ֆալանքս»  6-փողանի 20 մմ տրամաչափով զենիթահրետանային համակարգի իրանական տարբերակի արտադրությունում արդեն բավականին առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ համակարգը  փորձարկումներ է անցնում: Դեկտեմբերի 21-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Բիղամը հույս է հայտնել, որ համակարգը հնարավոր կլինի շուտով շահագործաման հանձնել: Իսկ թե երբ այն կցուցադրվի , կհայտարարի պաշտպանության նախարարությունը:

Ամերիկյան «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգ

Ամերիկյան «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգ

Իրանը «Ֆալանքս» զենիթահրետանային համակարգի կառուցման աշխատանքները սկսել է 2015թ.:

Զենիթահրետանային համակարգը նախատեսված է մինչև 1,5 կմ հեռավորության վրա հականավային հրթիռների խոցման համար: Արկի սկզբնական արագությունը 1036 մ/վ է, մեկ րոպեում արձակում է 3000 արկ:

Նշենք, որ Իրանի ՌԾՈւ սպառազինությունում առկա տեղական  արտադրության զենիթահրետանային համակարգերից են «Մոհարամը» և «Ախգյարը»:

«Մոհարամն» արտադրվել է 2014 թվականին, զանգվածը 45կգ է, անձնակազմը՝ 2 հոգի, ունի 6 փող, տրամաչափը՝  12.7 մմ, արկի սկզբնական արագությունը՝ 1050 մ/վ, կրակի արդյունավետ հեռավորությունը՝ 2500 մ, առավելագույն հեռավորությունը՝ 7000 մ:

«Ախգյարը» նույնպես արտադրվել է 2014 թվականին, զանգվածը 45 կգ է, անձնակազմը՝ 2 հոգի, 6 փողանի է, տրամաչափը՝ 7.62մմ, արկի սկզբնական արագությունը 1050 մ/վ, կրակի արդյունավետ հեռավորությունը 2500 մ, առավելագույն հեռավորությունը 7000 մ:

Իրանական արտադրության «Մոհարամ» զենիթահրետանային համակարգ

Իրանական արտադրության «Մոհարամ» զենիթահրետանային համակարգ

Իրանական արտադրության «Ախգյար» զենիթահրետանային համակարգ

Իրանական արտադրության «Ախգյար» զենիթահրետանային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *