Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան սիրիական հակամարտության մասին համատեղ հայտարարություն են արել

Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտաքին գործերի նախարարները Սիրիայում քաղաքական իրադրության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ է արվում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Կողմերը հայտարարել են նաև, որ սիրիական հակամարտությունը չպետք է լուծվի ռազմական ճանապարհով, այլ պետք է կարգավորվի ՄԱԿ-ի 2254 բանաձևին համապատասխան: Իսկ գլխավոր խնդիրն այժմ Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելն է:

Հայտարարության վերջում  երկրները իրենց վճռականությունն են հայտնել «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարելու հարցում:

Նշենք նաև, որ Մոսկվայում հանդիպումներ են ունեցել նաև 3 երկրների պաշտպանության նախարարները (1,2):

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին հայտնի  դարձավ, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը, ընդհանուր առմամբ՝ 78,5 քառ. կմ տարածք: Մյուս կողմից էլ Սիրիայում՝ Պալմիրիայի մոտակայքում, ակտիվ մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների միջև: Այստեղ սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել«Տ-4» (Տիյաս) ավիաբազայի ծայրամասային ՀՕՊ ստորաբաժանման նկատմամբ:

Նշենք նաև, որ Հալեպի ազատագրումից հետո քաղաքից տարհանվել է շուրջ 6400 մարդ, այդ թվում նաև տարբեր զինյալ խմբավորումների 3000 զինյալ: Հալեպից մարդկանց տարհանումը իրականացնում է  Ռուսաստանի՝ Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի կողմից, դրան աջակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները:

Իրադրությունը Սիրիայի Հոմսի շրջանում՝ Պալմիրայի և «Տ-4» (Tiyas) ավաբազայի հատվածում

Իրադրությունը Սիրիայի Հոմսի շրջանում՝ Պալմիրայի և «Տ-4» (Tiyas) ավաբազայի հատվածում

One response to “Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան սիրիական հակամարտության մասին համատեղ հայտարարություն են արել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *