Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Դեկտեմբերի 17-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողություններին մասնակցող թուրք զինծառայողների վրա, արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ:

Դեկտեմբերի 18-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ՝ Սիրիայի հյուսիսում ԻՊ զինյալների դիրքերին ավիահարվածներ հացսնելու արդյունքում ոչնչացվել է ԻՊ շուրջ 217 թիրախ, այդ թվում նաև զենքի պահեստեներ:

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում: Միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ: Բացի այդ, նոյեմբերի 29-ին Սիրիայում անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող, ովքեր, ըստ ԻՊ պնդման, գերի են վերցվել: Դեկտեմբերի 7-8-ը Սիրիայում սպանվել է ևս 1 զինծաառայող, ևս 11-ը վիրավորվել (1, 2):

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը մեծացնում է Սիրիա ուղարկված ռազմական տեխնիկայի և անձնակազմի թվաքանակը:

Դեկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ շուրջ 300 հատուկջոկատային ուղարկվելու Սիրիա, մինչ այդ ուղարկվել են նաև տանկեր, զրահափոխադիրիչներ և այլ ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

3 responses to “Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

  1. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի զինուժը վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբ-Հալեպ ճանապարհի վրա | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 14 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *