Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին:
Զեկույցը կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան «զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu):
Սակայն նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Ավելացնենք, որ 2016-ի սեպտեմբերին Razm.info-ն համեմատել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info