Ռուսաստանն անվարձահատույց Սերբիային է փոխանցելու 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնց արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար): Այս մասին, ըստ սերբական Tanjug գործակալության, հայտարարել է Սերբիայի վարչապետը: Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Դրանից բացի, Սերբիան կստանա նաև 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:
Սերբական կողմը բանակցություններ է վարել նաև հակաօդային պաշտպանության Բուկ-Մ2 և «Տունգուսկա» համակարգեր գնելու վերաբերյալ, սակայն ըստ Սերբիայի վարչապետի, դրանց վերաբերյալ պայմանավորվածությունները կլինեն 2018 թվականին:
Pingback: Բելառուսը Սերբիային նվիրում է ՄիԳ-29 կործանիչներ և Բուկ-Մ1 ԶՀՀ-ներ | Ռազմ.info
Pingback: Մինչև մայիս Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ | Ռազմ.info