Ադրբեջանի զինված ուժերում եռօրյա հավաք է անցկացվում

Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ եռօրյա հավաք է անցկացվում: Հավաքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի զինված ուժերում վարժանքներ են անցկացվում:

Ադրբեջանի զինված ուժերում վարժանքներ են անցկացվում:

Հանդիպումներին մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈւ բոլոր զորքերի և զորատեսակների հրամանատարները, ՊՆ գլխավոր վարչությունը, շտաբերի պետերը, ԶՈւ բոլոր ստորաբաժանումների և միավորումների հրմանատարները, շտաբերի պետերը և սպայական կազմից այլ ներկայացուցիչներ:

Զաքիր Հասանովն առանձին ելույթ է ունեցել: Հանդիպումների ներկա գտնվողները մասնակցել են նաև ուսումնավարժական կենտրոնում և դաշտային-հարթավայրային պայմաններում իրականացվող վարժանքներին:

Վարժանքների ընթացքում ստուգվել է նաև ԶՈւ անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակը, հմտություններն ու կարողությունները ԶՈւ: Այս նպատակով ԶՈւ ներկայացուցիչները կրակային վարժանքներ են անցկացրել սպառազինությունում առկա զինատեսակների կիրառմամբ:  Բացի այդ Ադրբեջանի ԶՈւ գերենալներն ու սպաները իրականացրել են թրթուրավոր և անվավոր տեխնիկայի ստուգման հանձնարարականները:

Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զորավարժարանում

Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զորավարժարանում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեթթին Սադիկովը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ Նեջմեթթին Սադիկովը, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրով:

Ադրբեջանի Զինված ուժերում անցկացվում է 3-օրյա հանդիպում:

Ադրբեջանի Զինված ուժերում անցկացվում է 3-օրյա հանդիպում:

One response to “Ադրբեջանի զինված ուժերում եռօրյա հավաք է անցկացվում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *