Դեկտեմբերի 19-ին, Անկարայում թուրք զինյալը կրակել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, ում ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Թուրքական NTV հեռուստաընկերությունը հայտնել է, որ դեսպանը մահացել է: ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է դեսպանի մահը:
[00:06] ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ դեսպանի սպանությունը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը ուղղված սադրանք էր։ «Դրա պատասխանը կլինի ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը, և հանցագործները դա իրենց մաշկի վրա կզգան։
Ռուսաստանի քննչական հանձնաժողովը քրեական գործ է հարուցել։ Հանձանարարված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է մեկնի Անկարա՝ միջադեպը հետաքննելու։ Այդ մասին համաձայնությունը քիչ առաջ Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում է ձեռք բերվել։ Մենք պետք է իմանանք, թե ով է սպանության ձեռքը ուղղորդել։
Անհրաժեշտ է ուժեղացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան և այլ դիվանանագիտական ներկայացուցչությունների հսկողությունը։ Եվ պետք է երաշխիքներ ստանալ թուրքական կողմից՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության համար։ Խնդրում եմ առաջարկներ ներկայացնել արտասահմանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ուժեղացման համար»։
[00:00] Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Մոսկվայից ուղիղ եթերում քննադատում է ՌԴ դեսպանի սպանությունը։ Նա նույնպես նշում է, որ «թիրախը կարգավորման ուղի մտած հարաբերությունները խաթարելն էր»։ Չավուշօղլուն ասում է, որ Ռուսաստանը և Թուրքիան համակարծիք են, որ միջադեպը չի ազդի հարաբերությունների վրա։
[23:51] Էրդողանը նույնպես հաստատում է, որ ՌԴ դեսպանին սպանողը սովորել է ոստիկանանական ուսումնարանում՝ երկու տարի։ Արդեն 2,5 տարի ծառայում էր Անկարայի ոստիկանության արագ արձագանքման ուժերում։ Էրդողանը նշում է, որ Ռուսաստանը և Թուրքիան «համատեղ ջանքեր են գործադրում Հալեպում և Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար»։ Նշում է, որ այժմ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ռուսաստանում է, և ՌԴ գործընկերոջ հետ կքննարկեն իրավիճակը։ Էրդողանը նշում է, որ այս միջադեպը չի խանգարի երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։
[23:48] Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղիղ եթերում քննադատում է ՌԴ դեսպանի սպանությունը և խոսում ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից։ Էրդողանն ասում է, որ սա «հարաբերությունների կարգավորման դեմ ուղղված սադրանք էր»։
[23:37]Դեպքի մանրամասները պարզելու համար Թուրքիայում շարունակում են գործողությունները: Ըստ NTV հեռուստաընկերության հարձակումը իրականցնողի տանը և նրա ընտանիքի տանը ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել, դեպքի առթիվ ձերբակալվել են նրա ընտանիքի մի քանի անդամ: Հետաքննությունը շարունակվում է:
[23:23] Թուրքիային ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն դեսպանի սպանությունը անվանել է ահաբեկչություն, հարձակում ուղղված Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններին:
[23:18]Սուլեյման Սոյլուն միաժամանակ հայտարարությունից հետո հրաժարվել է պատասխանել հարձակումը իրականացնողի Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ որևէ կապ ունենալու մասին լրագրողներից մեկի հարցին:
[23:06] Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ուղիղ եթերով ցավակցություն է հայտնել և հաստատել է հարձակումը իրանացրած անձի ինքնությունը: Ըստ նրա հայտարարության՝ հարձակվողը Անկարայի ոստիկանության արագ արձագանքման ուժերում ծառայող Մեվլութ Մերթ Ալթընթաշն է՝ ծնված 1994-ին, Այդըն նահանգի Սյոքե գավառից:
[22:56]Թուրքական NTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը դեսպանի սպանության վերաբերյալ հայտարարությունում ընդգծել է այն փաստը, որը դեպքը տեղի ունեցել Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախարարների հանդիպման նախօրեին:
[22:40]Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ պետդումայի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ դեսպանի սպանության դեպքը ազդեցություն չի ունենա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վրա:
[21:49] Թուրքական «Սյոզջու» պարբերականը հրապարակել է ոստիկանի վկայական՝ նշելով, որ այն ՌԴ դեսպանին սպանող Մերթ Ալթինթաշինն (Mert Altıntaş) է: Դատելով վկայականից՝ հանցագործը Թուրքիայի ոստիկանության արագ արձագանքման ուժերի ծառայող էր:
[21:36] NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնում են, որ պնդումների համաձայն՝ հարձակվողը ներս է մտել՝ ներկայանալով ոստիկան:
[21:29] Հրապարակվել է նաև ենթադրաբար նույն հարձակվողի լուսանկարը՝ ոստիկանական համազգեստով: Տեղեկությունը տարածողը, ամենայն հավանականությամբ, քուրդ օգտատեր է:
The Turkish policeman who just killed the Russian ambassador to Turkey in Ankara. pic.twitter.com/NmpnKSjoKg
— Gilgo (@agirecudi) December 19, 2016
[21:25] ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ դեսպանը մահացել է:
[21:22] Հեռուստաընկերության եթերում թղթակիցը տեղից հայտնեց, որ դեսպանի վրա կրակողը գոռացել է «.. Սիրիայում, Հալեպում արածների պատասխանը կտաք»:
21:18 Համացանցում հայտնվել է ՌԴ դեսպանի վրա հարձակման տեսագրությունը:
20:55 NTV հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում է իրականացնում հիվանդանոցից, որտեղ դեսպանը մահացել է: Եվս 8 անձ վիրավոր է:
20:53 Թուրքական NTV հեռուստաընկերությամբ ուղիղ եթերում հայտնում են, որ դեսպանը մահացել է:
20: 50 Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը հայտնում է, որ ՌԴ դեսպանի վրա մահափորձ իրականացված անձը ոստիկանության գործողության ընթացքում սպանվել է:
Rus büyükelçiyi vuran saldırgan operasyonda öldürüldü.
Görgü tanığına göre "Buradan canlı çıkmayacağım" demiştihttps://t.co/q1I8hUPtTv pic.twitter.com/3MJjaDg3Zl— Hurriyet.com.tr (@Hurriyet) December 19, 2016
Առավել վաղ ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին հայտնել էր թուրքական NTV հեռուստաընկերության կայքը: Ներկայում հեռուստաընկերությունը ուղիղ եթերում հարցազրույց է իրականացնում հեռուստաալիքի թղթակից, միջադեպի ականատեսներից մեկի հետ, ով նշում է, որ հարձակվողը խոսում էր թուրքերեն:
Միջադեպը եղել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում լուսանկարներ ցուցահանդեսի ընթացքում, որին մասնակցել է նաև ՌԴ դեսպանը: Ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 70 անձ, այդ թվում՝ լրագրողներ: Այդ պատճառով գրեթե միանգամից տարածվել են հարձակման լուսանկարները:
Pingback: Ռուսաստանը հետաքնչական խումբ է ուղարկել Թուրքիա՝ դեսպանի սպանությունը հետաքննելու | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info