Սիրիայում զինյալները շիաբնակ գյուղերի բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսներ են հրկիզել

Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել են շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսներ։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել են մինչև գյուղեր հասնելը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալությունը հայտնում է 5 ավտոբուսի հրկիզման մասին, սակայն որոշ լրատվամիջոցների տեղեկություններով թիվը հասնում է յոթի։

Սիրիայի կառավարական լրատվամիջոցները մեղադրում են «ալ Նուսրայի ճակատ» խմբավորմանը։

Միաժամանակ Սիրիայի կառավարական SANA գործակալությունը  հայտնում է, որ 7 ավտոբուս գյուղերից Հալեպ է տեղափոխել 500-ից ավելի վիրավորի։

Հիշեցնենք  նաև, որ դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել է Հալեպ քաղաքի 105 թաղամասերը՝ ընդհանուր առմամբ, 78,5 քառ. կմ տարածք, ինչից հետո սկսվել էր զինյալների տարհանումը, որն ավելի ուշ դադարեցվել էր, քանի որ զինյալները խախտել էինն հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան:

Միաժամանակ Արևելյան Հալեպ տանող  ճանապարհն էին փակել ցուցարարները՝ պահանջելով տարհանել Իդլիբ նահանգի հակակառավարական  ուժերի կողմից պաշարված  Ֆոուա և Քեֆրայա շիական գյուղերի բնակչությանը:

One response to “Սիրիայում զինյալները շիաբնակ գյուղերի բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսներ են հրկիզել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 18 – 24 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *