Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և Իսրայելի հետ, ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը և ներկայացված զինտեխնիկան, խոշորագույն զորավարժությունները:

Ադրբեջանի ԶՈւ զրահատանկային զորքերի զորավարժություն • Ադրբեջանում հավաքվող իսրայելական «մահապարտ» ԱԹՍ • Արցախում խոցված Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ • ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Ադրբեջանի ԶՈւ զրահատանկային զորքերի զորավարժություն • Ադրբեջանում հավաքվող իսրայելական «մահապարտ» ԱԹՍ • Արցախում խոցված Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ • ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Ռազմատեխնիկական համագործակցություն

Հունվարին վրացական մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը 2015 թ. Ադրբեջանին վաճառել է ականանետներ և նռնականետներ: Սակայն փետրվարի 2-ին Razm.info-ին տված բացառիկ հարցազրույցում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքում է այդ տեղեկությունը:

Մարտի 2-ին Ռուսաստանի փոխվարչապետը մեկնում է Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու Ռուսաստանի մատակարարած զենքի դիմաց վճարումների ուշացումը։ Պարզվում է, որ Ադրբեջանին դեռևս չէին մատակարարվել որոշ քանակի տանկեր, ՀՄՄ-ներ և հրետանի: Բաքվի բանակցություններում Ադրբեջանը հավանաբար համաձայնում է վճարել սպառազինության համար:

Հունիսին «Ուրալվագոնզավոդ» ընկերությունից հայտնում են, որ Ադրբեջանը ստացել է պայմանագրով նախատեսված բոլոր Տ-90Ս տանկերը: Իսկ սեպտեմբերին հայտնի է դառնում, որ ԲՄՊ-3-ների մատակարարումը ֆինանսական խնդիրների պատճառով 2016-ին չի կայանա։

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ Տ-90Ս տանկը՝ 2013-ի հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ

Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործում է Իսրայելից գնված Harop մահապարտ ԱԹՍ-ներ: Ադրբեջանում ցուցադրում են իսրայելական մեկ այլ մահապարտ ԱԹՍ-ի՝ տեղում հավաքված «Զարբա» տարբերակը: Ցուցադրվում են նաև Իսրայելից գնված Barak-8 ԶՀՀ-ներ, իսրայելական արտադրության LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով համալրված Մի-17 ուղղաթիռներ:

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

 

ԱԴԵՔՍ – 2016 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Սեպտեմբերի 27-30-ին Ադրբեջանում անցկացված ԱԴԵՔՍ-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում է 34 երկրի 216 ընկերություն, 19 երկրի 25 պաշտոնական պատվիրակություն:

Առավել մեծ տաղավարներ են հատկացվել Ադրբեջանի, Թուրքիայի (42 ընկերություն), Իսրայելի (14 ընկերություն), Ռուսաստանի (14 ընկերություն) պատվիրակություններին: Ադրբեջանը ցուցադրել է 260 տեսակի արտադրանք, այդ թվում՝ Իսրայելի հետ համատեղ արտադրվող անօդաչու թռչող սարքեր, հիմնականում Հարավաֆրիկյան Հանրապետության հետ արտադրվող զրահամեքենաներ, հրազենային զենքեր, այդ թվում՝ դիպուկահար հրացաններ:

Ադրբեջանը ներկայացրել է նաև 2015-ից Իսրայելում արտադրվող Orbiter-1K ԱԹՍ-ի՝ Ադրբեջանում արտադրվող տարբերակը («Զարբա»), ինչպես նաև Օրբիտեր 3/ 4 ԱԹՍ-ներ: Երկրի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարարները ստորագրել են Ադրբեջանի զինուժին այդ ԱԹՍ-ներից մատակարարելու համաձայնագիր:

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Ցուցահանդեսի ընթացքում «Ռուսաստանի ուղղաթիռներ» և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությունները ստորագրել են Բաքվում Մի-8/17 բեռնատար ուղղաթիռների սպասարկման կենտրոնի կառուցման համաձայնագիր: Հետագայում կենտրոնի տեխնիկական համալրման դեպքում հնարավոր է այնտեղ սպասարկվեն նաև ռուսաստանյան արտադրության այլ ուղղաթիռներ ևս։

 

Մեծ բյուջե է հատկացվում ռազմարդյունաբերությանը

Ադրբեջանի խորհրդարանում դեռևս քննարկվում է 2017 թ. բյուջեի նախագիծը, որով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 2,6 մլրդ մանաթ (~1,5 մլրդ դոլար), ինչը ընթացիկ տարվա բյուջեից ավել է մոտ 413 մլն մանաթով (~43 մլն դոլար): Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ շուրջ 1 մլրդ 225 մլն մանաթ (~700 մլն դոլար) հատկացվելու է ռազմարդյունաբերությանը:

Այդ գումարը կարող է ուղղվել Պակիստանի և Իսրայելի հետ համագործակցության զարգացմանը: Մասնավորապես Պակիստանի դեպքում առաջիկա 5 տարում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության ծավալները, այդ թվում՝ ռազմական արտադրանքի գնման, արտադրման, նախատեսվում է հասցնել 500 մլն դոլարի:

Իսրայելի դեպքում տեղեկություններ կան «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերի հնարավոր գնումների մասին: Այս թեմային առավել մանրամասն անդրադարձել ենք նոյեմբերին, ինչպես նաև  հատուկ ընդգծել, որ այդ համակարգերը չեն կարող չեզոքացնել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համակարգերի հրթիռները:

 

Խոշոր զորավարժություններ

Հունվար-ապրիլին Ադրբեջանի բանակն անցկացնում է մանր զորավարժություններ, իսկ հենց Ապրիլյան պատերազմի ընթացքում վարժանքներ են անցկացնում միայն ռազմածովային ուժերը:

Մայիսին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացնում Վրաստանի սահմանի մոտ, ինչի ընթացքում ուղղաթիռները կառավարվող և չկառավարվող հրթիռներ են արձակում՝ գտնվելով ադրբեջանական բնակավայրի օդային տարածքում:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը բնակելի տարածքում մարտական հրթիռ է արձակում

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը բնակելի տարածքում մարտական հրթիռ է արձակում

Հունիսի 19–24-ին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացվում սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանում։ Մասնակցում է շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, հրթիռային տեխնիկա, ավիացիա, ՌԾՈւ և ՀՕՊ տեխնիկա: Նախիջևանում անցկացված վարժանքը կրում է «հակահարձակողական», իսկ Արցախին սահմանակից շրջաններում անցկացված մարտական կրակով հիմնական փուլը՝ «հարձակողական» բնույթ:

Նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանի բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվում է խոշորամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում է շուրջ 60 հազար զինծառայող, այդ թվում նաև՝ Նախիջևանի առանձին համազորային բանակից: Մեկնաբանելով զորավարժության անցկացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հայտնում է, որ այն անցկացվում է միջազգային փաստաթղթերի խախտմամբ

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

 

Համատեղ վարժանքներ Թուրքիայի տարածքում

Մարտի 7-25-ին  Թուրքիայում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ անցկացվում է «ԹուրԱզ Բազե–2016» զորավարժությունը:  Մարտի 20-ին վարժանքների ընթացքում, ըստ սցենարի, «կողմերը շարքից հանում են պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը»:

Հունիսի 6-12-ին Թուրքիայում անցկացվում են այդ երկրի ԶՈւ, Ադրբեջանի, Բուլղարիայի և Վրաստանի զինված ուժերի հատուկջոկատայինների վարժանքներ: Մայիս-հունիսին ադրբեջանական բանակի որոշ ստորաբաժանումներ Թուրքիայում մասնակցում են 2 այլ զորավարժությունների (1, 2):

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 զորավարժություն

Թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 զորավարժություն

One response to “Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

  1. ~43 մլն դոլարով ավելացնում են բյուջեն “պաշտպանվելու համար”։ Ակնհայտ չէ՞ ինչի համար է այս ամենը արվում։ Թե միչև որ չհարձակվեն մեկի ծպտունը չի ելնի , թէ ին՞չին եք պատրաստվում արնախումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *