Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական հակատանկային հրթիռներով

Ադրբեջանական հեռուստաընկերությունների մեկի տեսանյութում ներկայացվել են երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Մի-17 բազմանպատակային ուղղաթիռներ` համալրված իսրայելական արտադրության IAI LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով: Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանական ANS հեռուստաընկերության «Մարշ» ռազմական հեռուստահաղորդման մարտի 6-ին հրապարակած տեսագրությունից:

Ադրբեջանի ԶՈւ Մի-17 բազմանպատակային ուղղաթիռը` համալրված իսրայելական LAHAT հակատանկային հրթիռներով

Ադրբեջանի ԶՈւ Մի-17 բազմանպատակային ուղղաթիռը` համալրված իսրայելական LAHAT հակատանկային հրթիռներով

Ուղղաթիռների սպառազինությունում առկա են 2 միավոր LAHAT հակատանկային հրթիռային համակարգեր, որոնցից յուրաքանչյուրը կրում է 4-ական հրթիռ, ինչպես նաև էլեկտրոօպտիկական հայտնաբերման MOSP-3000D կայան:

LAHAT հակատանկային հրթիռային համալիրը արտադրվել է 1990-ական թթ. և սկզբնական շրջանում նախատեսված էր միայն տանկերի վրա տեղադրելու համար, սակայն հետագայում արդիականացվել է` վերածվելով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի, որը տեղադրվում է ինչպես ցամաքային կայանների, այնպես էլ` ծովային և օդային (ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ):

Ուղղաթիռների համար նախատեսված համալիրը ներկայացվել է 2004-ին և կրում է SkyBow անվանումը: Սկզբնական շրջանում տանկերի հրանոթների արձակելու համար նախատեսված տարբերակը տեղադրվել էր հնդկական «Արջուն» տանկի վրա, իսկ HAL Dhruv ուղղաթիռների համար քննարկվում էր հրթիռների համապատասխան արդիականացված տարբերակը տեղադրելու հարցը:

Սակայն 2014-ին Arjun Mk-2 (Արջուն) տանկի ստեղծման ու արդիականացման աշխատանքների հետ կապված Հնդկաստանը հրաժարվեց իսրայելական հրթիռներից, քանի որ վերջինս չէր հասցնում հրթիռները ևս արդիականացնել: Քննարկումներն արդյունք չտվեցին նաև ուղղաթիռների վրա իսրայելական հրթիռներ տեղադրելու համար:

LAHAT կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող հրթիռներ.

Տրամաչափը` 105 կամ 120 մմ (տանկերի համար)
Երկարությունը` 975 մմ
Զանգվածը` 13,5 կգ
Մարտագլխիկի զանգվածը` 2,5 կգ
Մարտագլխիկի տեսակը`  համակցված կումուլյատիվ գործողության
Խոցման առավելագույն հեռահարությունը` >8 կմ:

Իսրայելի արտադրության LAHAT կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող հրթիռներ.

Իսրայելի արտադրության LAHAT կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող հրթիռներ.

LAHAT հրթիռների փորձարկում, այդ թվում նաև Մի-8 ուղղաթիռներով: Տեսանյութը իսրայելական ընկերությունը հրապարակել է 2014թ.:

3 responses to “Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական հակատանկային հրթիռներով

  1. Pingback: Ադրբեջանական զինուժը մարտական կրակով վարժանքներ է անցկացրել բնակեցված շրջաններում | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *