Բաքվում մեկնարկել է ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանում մեկնարկել է ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական տվյալների, մասնակցում են 34 երկրների 216 ընկերություններ։ Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը:

Ադրբեջանական կողմի ներակայացրած «Թուֆան» զրահամեքենայի մակետը

Ադրբեջանական կողմի ներակայացրած «Թուֆան» զրահամեքենայի մակետը

Առավել մեծ տաղավարներ են հատկացվել Ադրբեջանի, Թուրքիայի (42 ընկերություն), Իսրայելի (14 ընկերություն), Ռուսաստանի (14 ընկերություն) պատվիրակություններին: Ադրբեջանը ներկայացնում է միայն պաշտպանական արդյունաբերության նախարարությունը՝ իր կազմում առկա ընկերություններով: Ընդհանուր առմամաբ Ադրբեջանը ներկայացնում է պաշտպանական նշանակության 260 տեսակի արտադրանք:

Ադրբեջանական կողմը հայտնում է ցուցահանդեսին սեփական արտադրության մի շարք նոր զինատեսակների ներկայացման մասին:

Ցուցահանդեսին ներկայացվել է «Թուֆան» անունը ստացած զրահամեքենայի մակետը, որը, ադրբեջանական կողմի պնդմամբ, ամբողջովին տեղական նախագծման է: Ընկերությունը հայտարարում է, որ 2016-ի վերջից նախատեսում են սկսել զրահամեքենայի նախատիպի ստեղծման աշխատանքները:

Զրահամեքենան նախատեսվում է համալրել 12,7 մմ տրամաչափի գնդացրով, ծխանռնակներով, լազերային հեռաչափով և ջերմացույց տեսանկարահանող սարքերով:

Բացի այս, Ադրբեջանը ցուցահանդեսին ներկայացրել է նաև NST-14.5 դիպուկահար հրացանը և փոխարինվող՝ 8,6×70 և 7,62×51 մմ տրամաչափի փողերով «Վաշագ» դիպուկահար հրացանը:

Ադրբեջանական արտադրության «Վաշագ» երկփող դիպուկահար հրացան. Նկարը՝ ադրբեջանական Azeri Defence լրատվակայքի

Ադրբեջանական արտադրության «Վաշագ» երկփող դիպուկահար հրացան. Նկարը՝ ադրբեջանական Azeri Defence լրատվակայքի

Ադրբեջանական արտադրության NST-14.5 դիպուկահար հրացան. Նկարը՝ ադրբեջանական Azeri Defence լրատվակայքի

Ադրբեջանական արտադրության NST-14.5 դիպուկահար հրացան. Նկարը՝ ադրբեջանական Azeri Defence լրատվակայքի

One response to “Բաքվում մեկնարկել է ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

  1. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *