Թուրքիայում ավարտվել են Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ անցկացված վարժանքները

Հունիսի 30-ին ավարտվել է Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազայում անցկացված «Ըշըք–2016» (İşik-2016) միջազգային որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի ԶՈւ զորախումբը: Այս մասին հուլիսի 4-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Հիշեցնենք,  հունիսի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիա են տեղափոխվել Ադրբեջանի ԶՈւ 3-ական միավոր Մի-17 և Մի-35 ռազմական ուղղաթիռներ:

Զորավարժությանը, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, մասնակցել են նաև Ռումինիայի, Հունգարիայի, Սաուդյան Արաբիայի և Կիպրոսի օկուպացված թուրքական հատվածի ԶՈւ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումները:

Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական զորավարժությունից

Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական զորավարժությունից

Թուրքիայում «Ըշըք-2016» զորավարժությանը մասնակցած անձնակազմը

Թուրքիայում «Ըշըք-2016» զորավարժությանը մասնակցած անձնակազմը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *