Երեկ՝ մարտի 2-ի երեկոյան, նախապես չպլանավորված այցով Բաքու է մեկնել Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերության հարցերով պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը։ Նա Իլհամ Ալիևի և, հնարավոր է, փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հետ քննարկելու է Ադրբեջանի գնած ռուսաստանյան զենքի դիմաց վճարումների ուշացման խնդիրը։ Այս մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին հայտնի է դարձել ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի սեփական աղբյուրներից։
Խնդիրն այն է, որ թեև Ռուսաստանը արտադրել և Ադրբեջան է ուղարկել տարիներ առաջ այդ երկրի պատվիրած զինատեսակները, բայց վերջինս ժամանակին չի վճարել այդ սպառազինության համար։ Ըստ թերթի աղբյուրի՝ զինտեխնիկայի մի մասը հասել է Բաքու, բայց նավից դեռ չի բեռնաթափվել, մինչև վճարի խնդիրը չլուծվի։
Նավթի գների անկման և ադրբեջանական արժույթի՝ մանաթի կտրուկ արժեզրկման պայմաններում Ադրբեջանում վերանայվել է 2016 թ. պետբյուջեն և երեկ հաստատվել է դրա «ավելի խնայող»՝ կրճատված տարբերակը։
Նշենք, որ 2010–14 թթ․ ռուս-ադրբեջանական պայմանագրերով՝ Ադրբեջանը պատվիրել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգեր, Մի-17Վ1 ուղղաթիռներ, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ, ՏՈՌ-2ՄԷ զենիթահրթիռային համալիրներ և այլ սպառազինություն։
Այս ամբողջ սպառազինության համար Ադրբեջանը պիտի վճարեր մոտ 4 մլրդ դոլար։
Pingback: Ռուսաստանի՝ Ադրբեջանին չմատակարարած սպառազինությունը | Ռազմ.info
Pingback: Զենքի դիմաց վճարումների ուշացման վերաբերյալ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքը | Ռազմ.info
Pingback: Ֆինանս չլինելու պատճառով Բաքուն ԲՄՊ-3 մեքենաները 2016-ի փոխարեն կստանա 2018-ին | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի ռազմարդյունաբերության համակարգողն այցելել է Ադրբեջան | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info