Բացառիկ. Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու լուրը

Փետրվարի 2-ին Razm.info–ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։ 

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Երևանում

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Երևանում
Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ

Razm.info-ի լրագրողի հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը «Դելտայի»՝ Ադրբեջանին տվյալ զինատեսակները վաճառելու մասին լուրը, և արդյոք Վրաստանն այդ երկրից ստացել է գնված զենքը Հայաստանի դեմ չօգտագործելու որևէ երաշխիք, Խիդաշելին պատասխանեց.

«Որքան ես եմ քաջատեղյակ, դա սխալ տեղեկատվություն է, այսպիսով մենք երբեք չենք խոսել երաշխիքների մասին։ Ես երեկ ևս մեկ անգամ ճշտեցի, և հաստատվեց, որ տվյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», — վստահեցրեց նա։

Նշենք, որ հունվարի 27-ին վրաստանյան Новости-Грузия լրատվական կայքը՝ հղում անելով Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնին, հայտնել էր, որ «2015-ին թվականին «Դելտան» ականանետներ և նռնականետներ է վաճառել»։ Ավելի ուշ, կայքը խմբագրել էր իր տեքստը՝ հանելով վերոնշյալ զենքն «Ադրբեջանին վաճառելու» մասին լուրը, սակայն այն արդեն տարածվել էր վրացական և ադրբեջանական լրատվակայքերում։

Новости-Грузия-ի գուգլ քեշը

Новости-Грузия-ի գուգլ քեշը

Խիդաշելիի նկարը՝ ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

5 responses to “Բացառիկ. Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու լուրը

  1. Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք

  2. Pingback: Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ընդունել են Վրաստանի պաշտպանության նախարարին | Ռազմ.info

  3. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ եւ նռնականետներ վաճառելու լուրը | 1lur.am

  4. Pingback: Ռազմաշաբաթ․ Տարածաշրջան․ 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info

  5. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *