Նոյեմբերի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինուժի հրամկազմն ամփոփել է նոյեմբերի 12-ից մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության արդյունքները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժությունը, սակայն, պետք է ավարտվի նոյեմբերի 18-ին:
Նիստին մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ով անմիջապես ղեկավարում էր վարժանքները, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, զորամիավորումների, զորամասերի հրամանատարներ, շտաբերի պետեր:
Զաքիր Հասանովը նիստին ընդգծել է, որ զորավարժությանը ներգրավվել են ԶՈւ բոլոր զորատեսակները, անցկացվել են մարտական կրակով վարժանքներ:
Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info