Մայիսի 17–19-ին Ադրբեջանի սահմանապահները վարժանքներ են անցկացրել ադրբեջանա-վրացական սահմանի մոտ: Ուշագրավ է, որ վարժանքների ընթացքում ուղղաթիռները կառավարվող և չկառավարվող հրթիռներ են արձակել՝ գտնվելով բնակավայրի օդային տարածքում: Զորավարժության անցկացման մասին մայիսի 20-ին հայտնել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Սահմանապահ պետական ծառայության՝ մարտական կրակով զորավարժության ընթացքում օգտագործվել է ոչ միայն սահմանի մոտ տեղակայված «Աղգյոլ» զորավարժարանի, այլև հենց ադրբեջանական բնակավայրերի օդային տարածքները, ինչը վտանգի է ենթարկել բնակիչներին:
Դա պարզ է դառնում նշված զորավարժության տեսագրությունից, որտեղ երևում է, որ ադրբեջանական Մի-8/17 ուղղաթիռը գյուղերից մեկի օդային տարծքից արձակում է իսրայելական արտադրության LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներ: Բացի այդ, ադրբեջանական ուղղաթիռները կրակում են նաև չղեկավարվող հրթիռներ:
Ավելացնենք, որ մայիսի 17-19-ին անցկացված զորավարժությանը, բացի ավիացիայից, ներգրավվել են նաև Ադրբեջանի սահմանապահ ծառայության ցամաքային ստորաբաժանումներ: Վարժանքների ընթացքում փորձարկվել են պայմանական սահմանախախտներին կասեցնելու մեխանիզմները:
LAHAT հրթիռների փորձարկում, այդ թվում նաև Մի-8 ուղղաթիռներով: Տեսանյութը իսրայելական ընկերությունը հրապարակել է 2014թ.:
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info