Այսօր՝ մայիսի 23-ին, Վրաստանի Վազիանի զորավարժարանում այդ երկրի զինված ուժերի առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը ցուցադրական զորավարժություն է արել և անցել ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակը» (NATO Evaluation Level 2 — NEL-2)։Վարժանքի բարեհաջող անցկացումից հետո վաշտը վերջնականապես 3 տարով դարձել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի ( NRF) մաս։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի «Հետադարձ կապի և օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի գնահատման» (The Operational Capability Concept Evaluation and Feedback Programme — OCC E&F) ծրագրի շրջանակներում։ Այդ գործընթացը համակարգել է Վրաստանի ԶՈւ ԳՇ ռազմական կրթության և պատրաստության դեպարտամենտը (J-7): Գնահատման փաստաթուղթը ստորագրել են ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն և ՆԱՏՕ-ի մշտադիտարկման խմբի ղեկավար, փոխգնդապետ Դոմինիկ Սեզարին (Dominick Cesari)։
Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականի մայիսի 26-ին «Noble Partner-2015» զորավարժության ժամանակ վրաստանցի զինծառայողներն արդեն կրում էին NRF-ի տարբերանշաններ։ Դրանից մոտ մեկ ամսի անց, Վրաստան էր այցելել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ, սըր Ադրիան Բրեդշոուն։ Վերջինս հայտարարել էր, որ ընդամենը 2 ամիս առաջ վրաստանյան վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NATO Response Force — NRF) համար հավաստագրում (certification status) ։
Հունիսի 25-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բրեդշոուն հայտարարել էր. «Մոտ 2 ամիս առաջ ես 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտին հանձնել եմ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին համապատասխանելու հավաստագրերը։ Վրաստանյան ստորաբաժանումն առաջին անգամ է ստանում նման կարգավիճակ, ինչը ձեր զինված ուժերի համար ևս մեկ ձեռքբերում է»,— ասել էր Բրեդշոուն։
Վրաստանցի զինծառայողների հավաստագրման և 3 տարով NRF-ի կազմում լինելու մասին 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի գագաթաժողովում հայտարարել էր նաև այն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ավելի ուշ՝ «Noble Partner-2016» զորավարժության անցկացման նախապատրաստական փուլում պարզ դարձավ, որ այդ հայտարարություններով հանդերձ, վերջնականապես անդամակցելու համար վաշտը դեռևս մեկ փուլ էլ ունի անցնելու։ ։
Pingback: Վրաստանում ավարտվել է միջազգային Noble Partner-2016 զորավարժությունը (ֆոտո) | Ռազմ.info