Վրաստանը 2015 թվականին Ադրբեջանին է վաճառել ականանետներ, նռնականետներ

Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը 2015 թ. Ադրբեջանին վաճառել է ականանետներ և նռնականետներ, իսկ Եգիպտոսին՝ ինկասացիայի մի քանի զրահապատ մեքենա։

Հակատանկային նռնականետ ՌՊԳ-7Գ Նկարը՝ «Դելտայի»

Հակատանկային նռնականետ ՌՊԳ-7Գ
Նկարը՝ «Դելտայի»

Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, տեղեկացնում է վրաստանյան Новости-Грузия լրատվակայքը՝ նշելով, որ տեղեկությունն իրենց թղթակցին են հաղորդել «Դելտայից»։ Նույն օրն ավելի ուշ լրատվական կայքը խմբագրել է տեքստը՝ հանելով  «նռնականետները և ականանետներն Ադրբեջանին վաճառելու» մասին լուրը։

Կայքը նշում է, որ 2015 թվականին Վրաստանը վաճառել է վերոնշյալ զինատեսակները, սակայն հանել է գնորդին՝ Ադրբեջանին։

Новости-Грузия-ի գուգլ քեշը

Новости-Грузия-ի գուգլ քեշը

Հավելենք, որ «Դելտան» արտադրում է PDM-1 մեկանգամյա օգտագործման նռնականետ, ՌՊԳ-7Գ  հակատանկային ռեակտիվ նռնականետ, 60 մմ ականանետ (60mm Bicaliber Mortar ), 60 մմ GM-60 ականանետ, 82 մմ GM-82 ականանետ, 120 մմ GM-120 ականանետ, ինչպես նաև 120 մմ GMM-120 ինքնագնաց ականանետային մոդուլ։

120 մմ-ոց ականանետ120 mm Mortar GM-120

120 մմ GM-120 ականանետ

 82-մմ-ոց 82 mm Mortar - GM-82 ականանետ

82-մմ GM-82 ականանետ

60 մմ-ոց ականանետ Mortar GM-60 - 60mm

60 մմ GM-60 ականանետ

մեկանգամյա օգտագործման Single-shot Grenade Launcher PDM-1 նռնականետ

Մեկանգամյա օգտագործման PDM-1 նռնականետ

60 մմ ականանետ (60mm Bicaliber Mortar GNM-60)

60 մմ ականանետ (60mm Bicaliber Mortar GNM-60)

Թե այս արտադրանքից հատկապես որն է վաճառվել, դեռևս հայտնի չէ։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, «Դելտան» բանակցություններ է վարում նաև Մոլդովայի հետ հակակարկտային կայաններ վաճառելու վերաբերյալ։

Հավանաբար, խոսքն այն այն կայանների մասին է, որ «Դելտան» կիրառության դրեց 2015 թվականի մայիսից Կախեթի շրջանում։ Կայանն ամրացրած է «Դիդգորի» զրահամեքենայի վրա, որը այսպիսով ևս կիրառության է դրվել Վրաստանում, հակառակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի՝ զրահամեքենայից ու «Դելտայից» դժգոհություններին։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Նշենք, որ երեկ էլ՝ հունվարի 26-ին, Razm.info-ն տեղեկացրել էր, որ Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ՝ դառնալով այդ երկրի ԶՈւ ավելի վաղ հայտարարած տենդերի հաղթողը։

Հայտնի է, որ Վրաստանը 2015 թվականի դեկտեմբերին կնքել է պայմանագիր հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին պայմանագիր։ Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր
Didgori- Medevac կուղարկվի Սաուդյան Արաբիա այս հունվարի 30-ին։

3 responses to “Վրաստանը 2015 թվականին Ադրբեջանին է վաճառել ականանետներ, նռնականետներ

  1. Pingback: Բացառիկ. Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու լուրը | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանը հակակարկտային կայաններ է վաճառում Մոլդովային | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *