Մարտի 25-ին ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համատեղ «ԹուրԱզ Բազե–2016» (TURAZ Şahini 2016) զորավարժությունը, որը մեկնարկել էր մարտի 7-ին` Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգում տեղակայված Թուրքիայի ՌՕՈւ 3-րդ ավիաբազայի տարածքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զորավարժության փակման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարներ` գեներալ-լեյտնենանտ Ռամիզ Թահիրովը և բանակի գեներալ Աբիդին Ունալը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին մեկնարկած վարժանքներին ադրբեջանական կողմից ներգրավված էին 3-ական միավոր ՄիԳ-29 կործանիչ, Սու-25 գրոհիչներ: Թուրքական կողմից զորավարժությանը ներգրավված էին F-16 կործանիչներ:
Մարտի 20-ին վարժանքների ընթացքում, ըստ սցենարի, կողմերը շարքից հանել էին պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը:
Հիշեցնենք, որ «ԹուրԱզ բազե» զորավարժությունը Թուրքիայի տարածքում առաջին անգամ անցկացվել է 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին: Զորավարժությանը ներգրավված ադրբեջանական զորախմբի ղեկավարը նշել էր, որ դա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում է իր ինքնաթիռներով և ուղղաթիռներով։
«ԹուրԱզ» զորավարժությունների շարքը ներառում է «ԹուրԱզ Քարթալը (արծիվ)», «ԹուրԱզ Շահինի (բազե) թուրք-ադրբեջանական համտեղ վարժանքները: Առաջինն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին` Ադրբեջանի տարածքում: 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում անցկացվել էր «ԹուրԱզ Քարթալը (արծիվ)-2015» զորավարաժությունը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info