Ռազմական բյուջեի 67%-ը աշխատավարձեր և վարչական ծախսեր են․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ

Դեկտեմբերի 21-ին Քութաիսիում Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանանատարության 3-րդ հետևակային բրիգադ այցի ժամանակ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիան հայտարարարություններ է արել Վրաստանի ՊՆ-ԶՈւ համակարգի կրճատումների մասին։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբաիա

Չաչիբաիայի խոսքով՝ Վրաստանի զինված ուժերի շարքերում սպասվում են քաղաքացիական անձնակազմի կրճատումներ և ռազմական պոտենցիալի զարգացման նպատակով մնացյալ ֆինանսական միջոցների վերաբաշխում։

«Այսօր ռազմական բյուջեի 67 %֊ը ծախսվում է աշխատավարձների և վարչական ծախսերի վրա։ Մենք պետք է կրճատենք տոկոսային այս ցուցանիշը և միջոցները ուղղենք ռազմական պոտենցիալի բարձրացմանը»։

Նշենք, որ կրճատումները վերաբերում են նաև սպայական կազմին, մասնավորապես՝ Վրաստանի ԶՈւ շարքերից կհեռացվի 55 գնդապետ։ Քննարկվում է նաև գրոհիչ ավիացիայի կրճատումը, մասնավորապես՝ Սու-25 գրոհիչներից հրաժարումը:

Հիշեցնենք, որ Վրաստանի ԶՈւ բյուջեն կազմում է 743,2 մլն վրացական լարի (309,5 մլն ԱՄՆ դոլար)։ Բյուջեի նախագծում ներառված է նաև ռազմական ծախսերի համար նախատեսված 78,2 մլն վրացական լարի (32,5 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկ:

One response to “Ռազմական բյուջեի 67%-ը աշխատավարձեր և վարչական ծախսեր են․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ

  1. Pingback: Վրաստանի ՊՆ-ից կհեռացվի շուրջ 3000 քաղաքացիական աշխատակից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *