Վրաստանի պաշտապանության նախարարությունում նախարար Լևան Իզորիայի հայտարարած վերակազմավորման շրջանակում սպասվում է 3000 քաղաքացիական աշխատակցի հեռացում, իսկ զինված ուժերը արդեն լքել է 209 սպա:
Այս մասին վրաստանյան «Կվիրիս Պալիտրա» պարբերականի իր հոդվածում հայտնում է ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին:
Հեռացումները նպատակն է աշխատավարձերի և վարչական ծախսերի կրճատումից խնայված ռեսուրսներն ուղղել զինված ուժերի անձնակազմի կրթությանն ու սպառազինմանը: Վրաստանի պաշտպանության նախարարությունում և զինված ուժերում մինչ այս աշխատել է 4870 քաղաքացիական, որոնցից 3181-ը՝ հաստիքային աշխատակիցներ:
Քաղաքացիական անձնակազմի կրճատումների մասին ավելի վաղ հայտնել էր Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ բրիգադի գեներալ Չաչիբաիան, ով հայտարարել էր, որ Վրաստանի ռազմական բյուջեի 67 %֊ը ծախսվում է աշխատավարձների և վարչական ծախսերի վրա։
Հիշեցնենք նաև, որ ինքնակամ պաշտոնաթող լինող սպաների համար նախատեսվում են փոխհատուցումներ. գնդապետներին 28000 լարի (~10 000 դոլար), փոխգնդապետներին 23000 լարի (~8300 դոլար), մայորներին 18000 լարի (~6500 դոլար)։ Արդեն վճարված փոխհատուցումները կազմում են 5 մլն 200 հազար լարի (~1 մլն 800 հազար ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտնել էր ՊՆ-ում և ԶՈւ-ում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու ծրագրերի մասին։ Կրճատումներ կլինեն ՊՆ վարչություններում, կլուծարվի մեկ հետևակային բրիգադ։ Հնարավոր է մնացած բրիգադները փոխեն իրենց տեղակայման վայրերը։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info