Վրաստանի պաշտպանության նախարարի առաջարկած օպտիմալացման ծրագրով Վրաստանի զինված ուժերը հնարավոր է հրաժարվեն գրոհիչ ավիացիայից և մասնավորապես Սու-25 գրոհիչներից: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Շալվա Ջաբախիձեն, փոխանցում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի կայքը:
Վրաստանի զինված ուժերում հիմա կա 12 միավոր Սու-25 գրոհիչ, որոնք ըստ Ջաբախիձեի, հասել են իրենց շահագործման ժամկետի ավարտին:
«… Քննարկվում է [Սու-25-երից հրաժարվելու] հարցը: Խոսքն այն մասին է, որ գումարներ են ծախսվում որոշ այնպիսի ինքնաթիռների պահպանման վրա, որոնք արդեն դուրս են բերվել շահագործումից: Որոշում է ընդունվել այդ ֆինանսական միջոցներն ուղղել այլ ուղղության, օրինակ ՀՕՊ-ին»:
Վրաստանի զինված ուժերն առանձին ռազմաօդային ուժեր չունեն: Որպես առանձին զորատեսակ՝ ՌՕՈւ-ն կրճատվել է 2010 թվականին, իսկ մարտական ինքնաթիռները փոխանցվել են ցամաքային զորքերին, որտեղ էլ ձևավորվել է ավիացիոն բրիգադ՝ կազմված ուղղաթիռային և ինքնաթիռային էսկադրիլիաներից:
Մինչ այս իր նույն Սու-25 գրոհիչներից մի քանիսն էլ Վրաստանը վաճառել է Ադրբեջանին: 2015-ին Ադրբեջանին են փոխանցվել 15 ինքնաթիռ, ինչպես նաև դրանց նորոգման տեխնոլոգիաներ:
Ավելի վաղ հայտնի էր, որ 2002-ին Վրաստանն Ադրբեջանին է վաճառել 6 միավոր Սու-25 գրոհիչ, իսկ 2005-ին՝ ևս 6 միավոր Սու-25 գրոհիչ և 1 միավոր Սու-25ՈւԲ ուսումնամարտական ինքնաթիռ:
Pingback: Ռազմական բյուջեի 67%֊ը աշխատավարձեր և վարչական ծախսեր են․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ | Ռազմ.info
Pingback: Օդաչուները և ավիատեխնիկները լքում են Վրաստանի ԶՈւ շարքերը. վրացական ԶԼՄ-ներ | Ռազմ.info
Pingback: Կոնգոյում խոցվել է վրացական անձնակազմով Մի-24 հարվածային ուղղաթիռ | Ռազմ.info
Pingback: Վրաստանցի օդաչուն գերի է ընկել Կոնգոյում | Ռազմ.info