Վրաստանցի օդաչուն գերի է ընկել Կոնգոյում

Կոնգոյի ժողովրդական հանրապետությունում հունվարի 28-ին խոցված Մի-24 ուղղաթիռի օդաչու՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլին, գերի է ընկել կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների մոտ: Ըստ Օսուրաուլիի բարեկամների ապստամբները նաև փրկագին են առաջարկել:

Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտնում է վրացական «Rustavi 2» հեռուստաալիքը:

Համաձայն ռազմական օդաչուի բարեկամների՝ Սոսո Օսուրաուլին արդեն 2 տարի է, ինչ գտնվում էր և աշխատում էր Կոնգոյում:

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ

Մի-24 ուղղաթիռ. Կոնգոյի ԶՈւ

Հիշեցնենք՝ Կոնգոյի ժողովրդական հանարապետությունում հունվարի 28-ին 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել։ Ըստ վրացական աղբյուրների՝ ուղղաթիռներից մեկի անձանակազմում Վրաստանի քաղաքացիներ են եղել, իսկ մյուսում՝ Բելառուսի։

Հիշեցնենք նաև, որ այժմ Վրաստանի ԶՈւ շարքերում կրճատումներ են։  Վրաստանի զինված ուժերի օպտիմալացման ծրագրի  համատեքստում քննարկվում է ԶՈւ սպառազինությունում առկա Սու-25 գրոհիչներից հրաժարվելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *