Վրաստանի ԶՈւ-ում կրճատումներ են իրականացվում

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի նախաձեռնությամբ ՊՆ-ում արմատական փոփոխություններ կատարելու ծրագրով զինված ուժերում սկսվել են սպաների ազատումներ։ Այս մասին վրաստանյան «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթի իր հոդվածում տեղեկացնում  է վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։

Վրաստանի ԶՈւ

Վրաստանի ԶՈւ

Առաջին հերթին կրճատումներ կիրականացվեն սպայական կազմում։ 266 պաշտոնից գնդապետների համար կթողնվի 100-ը։ Արդյունքում 55 գնդապետ կլքի բանակը և Վրաստանի ԶՈւ-ում կմնա 100  գնդապետ։ (Վրաստանի բանակում մի գնդապետը կարող է զբաղեցնել 1-ից ավելի պաշտոն — խմբ): Կրճատումներ են լինելու նաև փոխգնդապետների, մայորների, կապիտանների շարքերում։

Ազատվածների համար նախատեսվում են փոխհատուցումներ, եթե նրանք համաձայնեն  մոտակա օրերի ընթացքում պաշտոնաթող լինել. գնդապետներին 28000 լարի  (~10 000 դոլար), փոխգնդապետներին 23000 լարի  (~8300 դոլար), մայորներին 18000 լարի (~6500 դոլար)։

Միաժամանակ նշվում է, որ այն գնդապետները, ովքեր արդեն տարիքային սահմանափակման պատճառով պետք է լքեին ԶՈւ շարքերը, փոխհատուցում չեն ստանա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Լևան Իզորիան երկրի խորհրդարանում  հայտնեց ՊՆ-ում և ԶՈւ-ում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու ծրագրերի մասին։ Կրճատումներ կլինեն  ՊՆ վարչություններում, կլուծարվի մեկ հետևակային բրիգադ։ Հնարավոր է մնացած բրիգադները փոխեն իրենց տեղակայման վայրերը։

2 responses to “Վրաստանի ԶՈւ-ում կրճատումներ են իրականացվում

  1. Pingback: Ռազմական բյուջեի 67%֊ը ծախսվում է աշխատավարձների և վարչական ծախսերի վրա․ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի ՊՆ-ից կհեռացվի շուրջ 3000 քաղաքացիական աշխատակից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *