Բաքվում «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության սպասարկման կենտրոն կգործի

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Ռուսաստանի ուղղաթիռներ» և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությունները ստորագրել են Բաքվում ռուսաստանյան արտադրության Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման կենտրոնի կառուցման համաձայնագիր: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ» գործակալությունը:

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերը քննարկում են ապագայում ռուսաստանյան արտադրության այլ տեսակի ուղղաթիռների սպասարկումը ևս այդ կենտրոնում իրականացնելու հարցը:

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կենտրոնում կսպասարկվեն և կվերանորոգվեն մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, պետական սահմանապահ ծառայության, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի սպառազինությունում առկա ուղղաթիռները:

Հավելենք, որ Ադրբեջանում ուղղաթիռների արդիականացման, ինչպես նաև ինքնաթիռների հավաքման կենտրոն կառուցելու նպատակների մասին դեռևս այս տարվա օգոստոսին հայտնել էր Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *