Monthly Archives: Մարտ 2016

ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները վարժանքների են մասնակցելու Հյուսիսային բևեռում

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ Մարտ 29, 2016 21:10 | RAZM.INFO - Մարտի 28-ից ապրիլի 17-ը Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերի՝ Հյուսիսային բևեռում պլանավորված մարդասիրական գործունեությանը կմասնակցեն նաև ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչները: Continue reading

ՌԴ 102-րդ ռազմաբազան Ս-300-ներով վարժանքներ է անցկացնում Հայաստանում

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան Մարտ 29, 2016 19:45 | RAZM.INFO - Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Ռուսաստանի ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների մեկամսյա ուսուցման փուլը, որի ժամանակ ստորաբաժանումները կիրառելու են Ս-300 զենիթահրթիռային համակարգեր և «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգեր: Continue reading

ՀՀ ԶՈւ պատվիրակները ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկեն համատեղ զորավարժությունների հարցերը

ՀԱՊԿ Հայաստան Մարտ 29, 2016 17:42 | RAZM.INFO - Մարտի 29-ից 31-ը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ՀԱՊԿ ընթացիկ տարվա համատեղ զորավարժությունների («Փոխգործակցություն-2016», «Անսասան եղբայրություն-2016» և «Ռուբեժ-2016») կազմակերպման և անցկացման հարցերով ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվելիք առաջին շտաբային բանակցություններին: Continue reading

Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի համատեղ նիստը

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո Մարտ 28, 2016 21:07 | RAZM.INFO - Մարտի 28-ին  Մինսկում անցկացվել է ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը համատեղ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը: Continue reading

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 25–28

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ Մարտ 28, 2016 20:21 | RAZM.INFO - Մարտի 25-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ զինված բախումներում Թուրքիայի արևելյան Նուսայբին գավառում սպանվել է 1 զինծառայող, մարտի 26-ին Շրնաքում` ևս 1 զինծառայող, մարտի 27-ին Նուսայբինում` 1 ոստիկան և 3 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել են, Continue reading

Երբ Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատարը չի տարբերում ՀՕՊ համակարգերը

«Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ) Մարտ 28, 2016 17:07 | RAZM.INFO - Մարտի 22-ի հարցազրույցում Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ զորատեսակների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը նշել է, որ բելառուսական արտադրության Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ԶՀՀ-ն ռուսաստանյան արտադրության Ս-125 «Պեչորա» ԶՀՀ-ի արդիականացված տարբերակներից մեկն է, չնայած բելառուսական արտադրողը լրիվ ուրիշ «կարծիք» ունի այդ մասին: Continue reading

Տեսչական 2-շաբաթյա ստուգումներ են անցկացվել Պաշտպանության բանակում

Պաշտպանության բանակում անցկացված տեսչական ստուգումների ընթացքը. ստուգվում է զինծառայողների զենքն ու հանդերձանքը Մարտ 28, 2016 15:21 | RAZM.INFO - Մարտի 14-25-ին ՊԲ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է իրականացրել Պաշտպանության բանակի՝ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում: Continue reading

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 2 մարտական կորուստ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գալիբ Լայիմ օղլու Զուլֆուգարլի Մարտ 28, 2016 11:02 | RAZM.INFO - Մարտի 27-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանում, սպանվել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Զուլֆուգարլը Գալիբ Լաիմ օղլուն (Zülfüqarlı Qalib Laim oğlu) և շարքային Հաջիև Գաֆարալի Ինթիգամ օղլուն (Hacıyev Qəfərəli İntiqam oğlu): Continue reading

Ավարտվել են ՀՀ զինված ուժերի հրամկազմի օպերատիվ հավաքները

Հայաստանի պաշտպանության նախարարը լսում է օպերատիվ հավաքի մասնակիցներից մեկի զեկույցը Մարտ 27, 2016 13:46 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի գիտելիքների ամրապնդման ու կատարելագործման նպատակով մարտի 21-25-ին անցկացված օպերատիվ հավաքներին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, բանակային կորպուսների, Պաշտպանության բանակի հրամկազմը Continue reading

Առաջնագծում վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մարտ 27, 2016 13:41 | RAZM.INFO - Մարտի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Կոթի գյուղի առաջնագծում աջ ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, Տավուշի Պտղավան գյուղի բնակիչ, 33-ամյա Հայկ Ռևազյանը։ Continue reading