Մարտի 26-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Կոթի գյուղի առաջնագծում աջ ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, Տավուշի Պտղավան գյուղի բնակիչ, 33-ամյա Հայկ Ռևազյանը։
Հայաստանյան News.am լրատվակայքի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է զինծառայողի վիրավորման մասին լուրը։
Լրատվակայքի տեղեկություններով՝ զինծառայողը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է: