ՀՀ ԶՈւ պատվիրակները ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկեն համատեղ զորավարժությունների հարցերը

Մարտի 29-ից 31-ը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ՀԱՊԿ ընթացիկ տարվա համատեղ զորավարժությունների («Փոխգործակցություն-2016», «Անսասան եղբայրություն-2016» և «Ռուբեժ-2016») կազմակերպման և անցկացման հարցերով ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվելիք առաջին շտաբային բանակցություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավար մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016թ. պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը նույն օրերին կմասնակցի նաև ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի ու կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ խմբերի համատեղ շտաբային մարզումներին:

One response to “ՀՀ ԶՈւ պատվիրակները ՀԱՊԿ գործընկերների հետ կքննարկեն համատեղ զորավարժությունների հարցերը

  1. Pingback: ՀԱՊԿ այս տարվա զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *