Daily Archives: Մարտ 1, 2016

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությանը նոր արտադրական տարածք է հատկացվել

Թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենան առաջնորդում է նույնպես թուրքական արտադրության «Քիրփի» զրահամեքենաներին Մարտ 1, 2016 19:19 | RAZM.INFO - Թուրքիայի գիտության, տեխնիկայի և արդյունաբերության նախարարը փետրվարի 21-ին հայտնել է, որ զրահամեքենաներ արտադրող BMC-տրամադրվել է շուրջ 220 հա «հատուկ ներդրումային գոտի»: Այդ տարածքում իր ենթակառուցվածքները զարգացնելու համար ընկերությունը ներդնելու է շուրջ 1 մլրդ 300 մլն լիրա (շուրջ 430 մլն ԱՄՆ դոլար): Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկել են Կարմիր խաչի հետ համագործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի և Հայաստանում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հանդիպումը Մարտ 1, 2016 19:16 | RAZM.INFO - Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Continue reading

ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սիրիայում ահաբեկիչների դեմ կպայքարեն համատեղ

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հյուսիսային շրջաններում Մարտ 1, 2016 18:19 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 29-ին հայտարարել է, որ ռուսաստանյան գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում որոշվել է կոորդիացնել երկու երկրների գործողությունները Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում` ստեղծելով գործողությունների համատեղ վարման համակարգ: Continue reading

Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին

Սեյրան Օհանյանի այցը զինհոսպիտալ Մարտ 1, 2016 18:02 | RAZM.INFO - Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, զրուցել է բուժանձնակազմի, բուժվող զինծառայողների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել զինծառայողների բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում Continue reading

Թուրքիայի ՌԾՈւ-ն վարժանքներ է անցկացրել Էգեյան ծովում

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ Մարտ 1, 2016 17:34 | RAZM.INFO - Փետրվարի 16-19-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը շուրջ 17 ռազմանավերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել Էգեյան ծովի ջրային տարածքներում` Իզմիրի ծովածոցում: Continue reading

Թուրքական TAI-ին նախատեսում է շուրջ 212 մլն-ի ներդրումներով զարգացնել արտադրությունը

Թուրքական TAI ընկերության T129 Atak հարվածային ուղղաթիռներ Մարտ 1, 2016 16:53 | RAZM.INFO - Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերությունը նախատեսում է շուրջ 130 մլն ԱՄՆ դոլարի ուղիղ ներդրումների և 82 մլն դոլարի սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերմամբ զարգացնել և մեծացնել արտադրական ծավալները: Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիային շուրջ 683 մլն-ի «խելացի ռումբեր» է վաճառելու

GBU-31(V)3-JDAM համակարգով համալրված BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ավիառումբ Մարտ 1, 2016 15:01 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է, որ ստորագրվել է Թուրքիային շուրջ 683 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ավիառումբեր վաճառելու մասին պայմանագիր։ Ռումբերը թուրքական կողմին պետք է փոխանցվեն մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը: Continue reading