Թուրքիայի ՌԾՈւ-ն վարժանքներ է անցկացրել Էգեյան ծովում

Փետրվարի 16-19-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը շուրջ 17 ռազմանավերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել Էգեյան ծովի ջրային տարածքներում` Իզմիրի ծովածոցում: Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Վարժանքներին ներգրավվել են թուրքական ռազմածովային ուժերի «ամֆիբիա» ծովային հետևակի բրիգադի ստորաբաժանումները: Իրականացվել են կրակային վարժանքներ, հակաօդային պաշտպանության մեխանիզմների փորձարկումներ:

Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին Թուրքիայի ՌԾՈւ-ն հայտնել էր անցկացված ևս երկու զորավարժությունների մասին, որոնցից մեկը` ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) ստորաբաժանումների հետ համատեղ` Սև ծովի ջրային տարածքում:

Իսկ Փետրվարի 15-19-ին վարժանքներ էին անցկացրել Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի` Միջերկրականի ափամերձ «Դալաման» ռազմածովային բազայում տեղակայված ստորաբաժանումները` «Դալաման» և «Աքսազ» ռազմաբազաների միջև ընկած ջրային, օդային և ցամաքային տարածքներում:

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ «ամֆիբիա» ծովային հետևակի փետրվարյան վարժանքներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *