Daily Archives: Մարտ 31, 2016

ՀՀ ԶՈւ սպան ինքնասպան է եղել կախվելով

Մարտ 31, 2016 20:11 | RAZM.INFO - 2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում քաղաքացին կախվելով ինքնասպան է եղել: Continue reading

Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական հակատանկային հրթիռներով

Ադրբեջանի ԶՈւ Մի-17 բազմանպատակային ուղղաթիռը` համալրված իսրայելական LAHAT հակատանկային հրթիռներով Մարտ 31, 2016 14:50 | RAZM.INFO - Ադրբեջանական հեռուստաընկերությունների մեկի տեսանյութում ներկայացվել են երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Մի-17 բազմանպատակային ուղղաթիռներ` համալրված իսրայելական արտադրության IAI LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով: Continue reading

[Լրացում] Հոսանքահարումից ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

Մարտ 31, 2016 13:20 | RAZM.INFO - Մարտի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 4-րդ պահակակետի տարածքի էլեկտրական կայանի ներսում էլեկտրահարված հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը։  Continue reading

Թուրք-քրդական իննամսյա պատերազմի հետևանքով սպանվել է շուրջ 4 հազար մարդ

Դիարբեքիրի Սուր գավառը թուրք-քրդական բախումների արդյունքում. 28.01.2016 թ. Մարտ 31, 2016 11:44 | RAZM.INFO - Մարտի 28-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել  2015-ի հուլիսից Թուրքիայի արևելքում քրդերի հետ զինված բախումներում երկու կողմերի և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Հրապարակման համաձայն՝ սպանվել է 355 թուրքական ուժային, 3583 քուրդ զինյալ, 285 խաղաղ բնակիչ: Continue reading

Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել առաջնագծում․ «Առավոտ»

Մարտ 31, 2016 11:30 | RAZM.INFO - Մարտի 30-ին առաջնագծում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկավան գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Դավիթ Պավելի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Առավոտ» լրատվական կայքը: Continue reading