Daily Archives: Մարտ 15, 2016

Սիրիայի ռուսաստանյան ավիախմբի առաջին խումբը վերադառնում է Ռուսաստան

Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ Մարտ 15, 2016 16:56 | RAZM.INFO - Մարտի 15-ին Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի առաջին ինքնաթիռների խումբը, այդ թվում` Սու-34 ճակատային ռմբակոծիչներ, Տու-154 և Իլ-76 ուղևորատար, բեռնափոխադրող ինքնաթիռների առաջնորդությամբ դուրս են եկել Սիրիայի տարածքից և վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր՝ Ռուսաստան: Continue reading

Եմենի շիաներին ռմբակոծելու ռումբերը տեղափոխել են ադրբեջանական ինքնաթիռները

Սաուդյան Արաբիայի համար նախատեսված ռումբերը բեռնվում են Ադրբեջանի Silk Way ընկերության ինքնաթիռ. 2015թ. հոկտեմբերի 29, Իտալիայի Կալյարի քաղաքի օդանավակայան: Լուսանկարը unionesarda.it լրատվակայքի: Մարտ 15, 2016 16:28 | RAZM.INFO - 2015 թ. աշնանը ադրբեջանական Silk Way Airlines ընկերության բեռնատար ինքնաթիռները Իտալիայից ավիառումբեր են տեղափոխել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնի է դարձել Reported.ly կայքի լրագրողների հետաքննությունից: Continue reading

Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջեֆերով Մարտ 15, 2016 13:10 | RAZM.INFO - ԹԱՐՄԱՑՈՒՄ Որոշ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Համիդբեյ Ջաֆարովը մահանալու պահին այլևս զինծառայող չի եղել։ Այդ պատճառով Ադրբեջանի ուժային կառույցների կորուստների վիճակագրությունից նա առայժմ հանվում է, մինչև ավելի հստակ տվյալների ի հայտ գալը։ Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը: Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, սակայն, 2016-ի մարտի 15-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov): Continue reading

ՀՀ ԶՈւ զինծառայողն ինքնասպան է եղել

Մարտ 15, 2016 13:01 | RAZM.INFO - Մարտի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաներում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը: Continue reading