Daily Archives: Մարտ 7, 2016

Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի փետրվարին. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության Մարտ 7, 2016 21:33 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2016թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 և վիրավորման 3 դեպք։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2016-ի փետրվարին. Razm.info

Մարտ 7, 2016 21:33 | RAZM.INFO - 2016-ի փետրվարի 1-29-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 և վիրավորման 3 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարի փետրվարին հայկական զինված ուժերում 6 զոհի և 1 վիրավորի մասին էր հայտնի։ Continue reading

Թուրքիայում մեկնարկել է Թուրքիա-Ադրբեջան ՌՕՈւ զորավարժություն

TURAZ Şahini 2016 զորավարժությանը մասնակից թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումներ Մարտ 7, 2016 20:36 | RAZM.INFO - Մարտի 7-ին Թուրքիայի կենտրոնական Քոնյա քաղաքում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 (Թուրք-ադրբեջանական բազե) համատեղ զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 25-ը։ Ադրբեջանական կողմից վարժանքներին մասնակցելու համար մարտի 5-ին Թուրքիա են տեղափոխվել 3 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 3 միավոր Սու-25 գրոհիչ և Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ: Continue reading

Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կրճատվելու է 5%-ով

Ձախից՝ աջ. Ս-400 ԶՀՀ, Պանցիր-Սէ, Տոռ-Մ2Է զենիթահրթիռային համալիրներ Մարտ 7, 2016 19:28 | RAZM.INFO - Մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան հայտարարել է, որ երկրի պաշտպանական բյուջեն կրճատվելու է 5 տոկոսով, սակայն կրճատումները չեն վերաբերելու սպառազինության ձեռք բերման պետական ծրագրին, ինչպես նաև` նախարարության սոցիալական պարտավորություններին: Continue reading

Թուրքիայի ԶՈւ փետրվարյան վարժանքներ երկրի արևելյան հատվածներում

Փետրվարի 23-24-ին Հայաստանին սահմանակից Աղրը նահանգում տանկային վարժանքներ են անցկացրել 12-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի ստորաբաժանումները: Մարտ 7, 2016 18:51 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը մարտի 7-ին հայտնել է փետրվարի կեսից մինչև մարտի սկիզբը Հայաստանին սահմանակից Աղրը նահանգում, Իրանին և Իրաքին սահմանակից Շեմդինլի գավառում, ինչպես նաև Թունջելիում և Շրնաքում անցկացված զորավարժությունների մասին: Continue reading

Բրյուսելում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ խորհրդակցություն

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպումը Մարտ 7, 2016 17:18 | RAZM.INFO - Մարտի 9-ին Բրյուսելում կանցկացվի Հյուսիսատլանտյան խորհրդի (ՆԱՏՕ) Հայաստան + 28 ձևաչափով նիստը, որին մասնակցելու համար Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնելու են Բելգիա: Continue reading

ՊԲ-ում քննարկվել են մարտական հերթապահության կատարելագործման ուղիները

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ Մարտ 7, 2016 16:44 | RAZM.INFO - Մարտի 7-ին Ստեփանակերտում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Continue reading

Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հետ սահմանին համատեղ հետախուզական կենտրոն են հիմնել

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ Մարտ 7, 2016 15:46 | RAZM.INFO - ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության հետ Թուրքիայում հիմնել են հետախուզական կենտրոն, որի հիմնական նպատակը Մերձավոր Արևելքի երկրներից արտագաղթողների շարքում ահաբեկիչների շարժը կանխարգելելն է: Continue reading

ԱՄՆ-ն Սիրիայում երկու ավիաբազա է հիմնում. Քրդական աղբյուր

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում Մարտ 7, 2016 15:22 | RAZM.INFO - ԱՄՆ-ն գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսային` Իրաքին սահմանակից Հասաքա նահանգում ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների տեղակայման համար նախատեսված ավիաբազայի շինարարությունը և սկսել նմանատիպ ավիաբազա կառուցել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի` «Էյն ալ-Արաբ», քաղաքի մոտակայքում` Թուրքիայի հետ սահմանին: Continue reading