Մարտի 7-ին Թուրքիայի կենտրոնական Քոնյա քաղաքում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի TURAZ Şahini 2016 (Թուրք-ադրբեջանական բազե) համատեղ զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 25-ը։
Ադրբեջանական կողմից վարժանքներին մասնակցելու համար մարտի 5-ին Թուրքիա են տեղափոխվել 3 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 3 միավոր Սու-25 գրոհիչ և Իլ-76 բեռնատար ինքնաթիռներ: Այս մասին մարտի 5-ին հայտնել էր Ադրբեջանի ՊՆ կայքը:
Երկու երկրների ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) մասնակցությամբ զորավարժությունն անցկացվում է Քոնիայի 3-րդ ավիաբազայի Anadolu Kartalı (Անատոլիայի արծիվ) ավիացիոն հարթակում։
Հիշեցնենք, որ TURAZ Şahini զորավարժությունը Թուրքիայի տարածքում առաջին անգամ անցկացվել է 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին: Զորավարժությանը ներգրավված ադրբեջանական զորախմբի ղեկավարը նշել էր, որ դա առաջին արտերկրյա զորավարժությունն է, որին Ադրբեջանը մասնակցում է իր ինքնաթիռներով և ուղղաթիռներով։
2015-ի վարժանքներին Ադրբեջանը կրկին մասնակցել էր 3-ական ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռներով, ինչպես նաև Իլ-76 բեռնատար ինքնաթիռով: Ընդհանուր առմամբ ներգրավվել էր 106 հոգանոց ադրբեջանական անձնակազմ:
«ԹուրԱզ» զորավարժությունների շարքը ներառում է «ԹուրԱզ Քարթալը (արծիվ)», «ԹուրԱզ Շահինի (բազե) թուրք-ադրբեջանական համտեղ վարժանքները: Առաջինն անցկացվել է 2014-ի սեպտեմբերին` Ադրբեջանի տարածքում:
2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանում անցկացվել էր «ԹուրԱզ Քարթալը-2015» զորավարաժությունը:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6 – 12 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում շարունակվում է թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությունը | Ռազմ.info
Pingback: Ավարտվել է թուրք-ադրբեջանական համատեղ ՌՕՈւ զորավարժությունը | Ռազմ.info