Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2016թ. փետրվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 և վիրավորման 3 դեպք։
Մահացածներից 5-ը եղել են զինված ուժերի զինծառայողներ: Նրանցից երեքը մարտական կորուստներ են, մեկը՝ հիվանդությունից, ևս մեկը (անանուն) մահացել է դժբախտ պատահարի պատճառով:
Նշված 5 մահացածներից բացի, ևս մեկ կորուստ արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունում, ծառայակցի 17 կրակոցից:
Բացի մահվան դեպքերը, հայտնի է դարձել նաև Ադրբեջանի զինուժում երեք զինծառայողի վիրավորման մասին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Զեյնալով Էլմիր Սերիխան օղլուի հուղարկավորությունը․ Նկարը՝ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության
Մահացածներ
• Փետրվարի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Միրզաև Իմրան Խուդավերդի օղլուն (Mirzəyev İmran Xudaverdi oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «թշնամու դիվերսիայի հետևանքով»: Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը սպանվել է Ղազախի (Տավուշի դիմաց) ուղղության վրա։
• Փետրվարի 10-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուլիև Ռահիբ Նարիման օղլուն (Quliyev Rahib Nəriman oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «թշնամու դիվերսիայի հետևանքով»: Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը ավագ լեյտենանտ է և սպանվել է դիպուկահարի կրակից:
• Փետրվարի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն (Zeynalov Elmir Sərxan oğlu): Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի՝ զինադադարի խախտման պատճառով»։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը պայմանագրային էր և ըստ լուսանկարների՝ դիպուկահար։
• Փետրվարի 16-ին՝ հոսպիտալում մեկ շաբաթ պառկելուց հետո, հիվանդությունից (սրտի կանգից) մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խալիլով Ալգյուն Հիքմեթ օղլուն (Xəlilov Elgün Hikmət oğlu)։ Ադրբեջանի ՊՆ-ն այս կորստի մասին չի հայտնել։ Ռազմինֆոյի տվյալներով՝ մահացածը ժամկետային էր և ծառայել է Աղդամի շրջանի զորամասերից մեկում։
• Փետրվարի 20-ին Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկում սպանվել է զինծառայող Մեհդիզադե Սենանը (Mehdizadə Sənan): Ադրբեջանի ՍՊԾ-ն այս կորստի մասին չի հայտնել։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողին սպանել է ծառայակիցը՝ նրա վրա կրակելով 17 փամփուշտ: Սպանվածը ժամկետային էր։
* Փետրվարի 6-13-ը ադրբեջանական «Խազար» ընդդիմադիր կենտրոնին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին, որի անունը չի նշվում։ Զինծառայողը եղել է ժամկետային, մահացել է «դժբախտ պատահարի» արդյունքում։ Բնականաբար, այս կորստի մասին նույնպես Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնել։
Վիրավորներ
• Փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ավագ լեյտենանտ Մուսավի Քամիլ Իբադեթ օղլուն (Musavi Kamil İbadət oğlu) առաջնագծում մարտական գործողության մասնակցելիս կորցրել է ոտքն ու աչքը։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը վիրավորվել է դիվերսիայի ժամանակ։
• Փետրվարի 9-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, պայմանագրային Ֆարզալիզադե Ռուսլանը (Fərzəlizadə Ruslan) առաջնագծում մարտական գործողության մասնակցելիս ականի պայթյունից կորցրել է ձախ աջքը և ձախ ձեռքի մատները։ Ռազմինֆոյի տվյալներով՝ զինծառայողը եղել է հետախույզ-գնդացրորդ։
• Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Ազիզզադե Ռահման Հասան Օղլուն (Əzizzadə Rəhman Həsən oğlu) դիպուկահարի կրակոցից կորցրել է աչքը։
2016թ․ կորուստներ
2016թ․ սկզբից Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան 8 դեպք և վիրավորման 3 դեպք։ Մահվան դեպքերն ըստ ամիսների․
Ամիս | Մահացած | Վիրավոր | |||
մարտական | ավտովթար | հիվանդություն | պատահար | մարտական | |
Փետրվար | 4 | 1 | 1 | 3 | |
Հունվար | 1 | 1 | |||
Ընդհանուր | 5 | 1 | 1 | 1 | 3 |
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին | Ռազմ.info