Daily Archives: Մարտ 9, 2016

Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեն շուրջ 6 միլիարդի ծրագիր է հաստատել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` 2016-ի մարտի 9-ին անցկացված ռազմարդյունաբերական կոմիտեի նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Մարտ 9, 2016 19:47 | RAZM.INFO - Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ 2016-ի մարտի 9-ի նիստում հաստատվել են շուրջ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ռազմարդյունաբերական նախագծեր, որոնցից 4,5 մլրդ դոլարի ծրագրերն իրականացնելու են Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները: Continue reading

Մեկնարկել է 102-րդ ռազմաբազայի ռազմական ինժեներների ճամբարային հավաք

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի ինժեներ. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության Մարտ 9, 2016 16:10 | RAZM.INFO - Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 ռազմական ինժեներների ճամբարային հավաք, որին ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:   Continue reading

Հայաստանում ՌԴ ավիախմբի ստորաբաժանումները պատրաստվում են պարաշյուտով թռիչքների

Հայաստանում ռուսաստանյան ավիախմբի օդաչուն` պարաշյուտային վարժանքների ընթացքում Մարտ 9, 2016 15:49 | RAZM.INFO - Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների շուրջ 50 օդաչուներ, շտուրմաններ և ինժեներներ մեկնարկել են պարաշյուտադեսանտային մեկամսյա պատրաստումները: Continue reading

Կանխվել է հակառակորդի դիվերսիայի փորձը, հայկական կողմը կորուստներ չունի

Մարտ 9, 2016 13:56 | RAZM.INFO - Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արցախի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ժամանակին նկատել և կասեցրել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը` ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Continue reading