Մեկնարկել է 102-րդ ռազմաբազայի ռազմական ինժեներների ճամբարային հավաք

Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ավելի քան 100 ռազմական ինժեներների ճամբարային հավաք, որին ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական հատուկ տեխնիկա:   Այս մասին մարտի 9-ին Ռազմինֆոյին հայտնել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի ինժեներ. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի ինժեներ. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

Դաշտային ճամբարային հավաքի ընթացքում ականազերծող ինժեներները փորձարկում են մարտավարական, կրակային պատրաստության, բարդ ռելիեֆային տեղանքում ռազմական տեխնիկայի ղեկավարման մեխանիզմները:

Մինչ գործնական պարապմունքների մեկնարկը` զինծառայողների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ, որոնց ընթացքում ներկայացվել են ինժեներական կառույցների պատրաստման տեխնոլոգիաները, տեսակները, ինչպես նաև տարբեր արգելքների հաղթահարման մեխանիզմները:

Ռուսաստանյան ռազմաբազայի ինժեներները պետք է նաև յուրացնեն ջրի հայթայթման և զտման ՍԿՈ-10 «Հիգիենա» համալիր մաքրման կայանների բացազատման մեխանիզմները: Ճամբարային հավաքները կավարտվեն հիմնական առարկաների շրջանակներում ստուգարքների հանձնումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *