Հայաստանում ՌԴ ավիախմբի ստորաբաժանումները պատրաստվում են պարաշյուտով թռիչքների

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների շուրջ 50 օդաչուներ, շտուրմաններ և ինժեներներ մեկնարկել են պարաշյուտադեսանտային մեկամսյա պատրաստումները: Այս մասին մարտի 9-ին Ռազմինֆոյին հայտնել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ռուսաստանյան ավիախմբի օդաչուն` պարաշյուտային վարժանքների ընթացքում. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

Հայաստանում ռուսաստանյան ավիախմբի օդաչուն` պարաշյուտային վարժանքների ընթացքում. Նկարը` ՀՌՇ մամուլի ծառայության

Սկզբնական փուլի տեսական պարապմունքներում զինծառայողները պետք է ուսումնասիրեն պարաշյուտի կառուցվածքը և տեխնիկակական բնութագրերը, սովորեն այն հավաքել և ցամաքային վարժասարքերի վրա փորձարկեն պարաշյուտի ղեկավարման հիմնական մեխանիզմները:

Գործնական պարապմունքների ընթացքում կործանիչների և ուղղաթիռների անձնակազմերը կփորձարկեն պարաշյուտի ղեկավարման և գրունտային ու ջրային մակերեսներին վայրէջքի մեխանիզմները: ՄիԳ-29 կործանիչների օդաչուները պետք է յուրացնեն ինքնանետման (կատապուլտի) նախապատրաստման և արտակարգ իրավիճակներում պարաշյուտի ղեկավարման մեխանիզմները:

Ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների օդաչուները, շտուրմանները և ինժեներները թռիչքի թույլտվություն ստանալու համար այս տարվա ընթացքում պետք է իրականացնեն պարաշյուտադեսանտային և որոնողափրկարարական պատրաստության վարժանքներ, պարաշյուտով ավելի քան 10 թռիչք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *