Daily Archives: Մարտ 2, 2016

ՀՀ ՊՆ-ում քննարկել են ԶՈւ կառավարման խնդիրները և կիրառման պլանները

ՀՀ ԶՈւ նյութատեխնիկական ապահովմանը նվիրված խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում Մարտ 2, 2016 20:02 | RAZM.INFO - Մարտի 1-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման խորհրդակցություն Continue reading

ՊԲ պահեստազորայինները ներգրավվել են ՀՕՊ վարժանքին

Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության «Օսա» զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ Մարտ 2, 2016 19:32 | RAZM.INFO - Փետրվարի 22-ից 28-ը Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության բրիգադներից մեկի հենքի վրա անցկացվել են ուսումնավարժական հավաքներ, որոնց մեջ ընդգրկվել են պահեստազորի շարքային կազմի ներկայացուցիչները: Continue reading

Քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի իրականացումը

ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության հանդիպում Երևանում Մարտ 2, 2016 16:24 | RAZM.INFO - Փետրվարի 29-ից մարտի 2-ը ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով Երևանում էր ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը։ Continue reading

2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում Մարտ 2, 2016 16:19 | RAZM.INFO - Նախորդ տարվա ընթացքում Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի թիվը հասել է 416-ի, այդ թվում՝ թուրքական զինուժի և ուժային այլ կառույցների կարիքները բավարարելու համար կնքվել է 213 պայմանագիր, իսկ 183-ը դեռևս պայմանգրով չի հաստատվել: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 85,5 մլրդ թուրքական լիրա (շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլար): Continue reading

Թուրքիայի ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է. աղյուսակ (մարտ 2016թ.)

Փետրվարի 8-12-ին վարժանքներ Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածում Մարտ 2, 2016 14:17 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մարտի 1-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 610.095 է, ինչը շուրջ 23 հազարով պակաս է հունվարին հրապարակված ցուցանիշից (633.056): ԶՈւ անձնակազմում նշված 610.095-ից 52.210-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 557.885-ը` զինվորականներ: Continue reading

Ասկերանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկման ընթացքում կրակոցներ չեն արձանագրվել

ԵԱՀԿ դիտարկում Մարտ 2, 2016 13:44 | RAZM.INFO - Մարտի 2-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Ասկերան քաղաքի ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:  Continue reading

Մեկնարկել է ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի հետախույզների զորավարժությունը

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների վարժանք Մարտ 2, 2016 13:27 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկած զորավարժությանը մասնակցում է հետախուզական ստորաբաժանումների մոտ 300 զինծառայող, ներգրավված է մոտ 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա: Continue reading