ՀՀ ՊՆ-ում քննարկել են ԶՈւ կառավարման խնդիրները և կիրառման պլանները

Մարտի 1-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման խորհրդակցություն, որին մասնակցել են ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմերը և բանակային զորամիավորումների հրամանատարները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության և զինանձնակազմի պատրաստության շարունակական ամրապնդմանը միտված միջոցառումների, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների անվտանգության ապահովման և ծառայություն արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նաև, որ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել ամրաշինական կառույցների ամրապնդման, սպառազինության անվտանգ շահագործման հարցերին և նշել, որ այդ առումով 2016 թվականին հետևողական աշխատանք է տարվելու:

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ընթացիկ և հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և արտապլանային աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը խորհրդակցության մասնակիցներին տվել են անհրաժեշտ ցուցումներն ու հրահանգները, ներկայացրել են կիրառման պլաններին առնչվող մի շարք դիտարկումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *