Թուրքիայի ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է. աղյուսակ (մարտ 2016թ.)

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մարտի 1-ին հրապարակել է զինված ուժերի թվաքանակի մասին տվյալները, ըստ որոնց՝ ԶՈւ անձնակազմը 610.095 է, ինչը շուրջ 23 հազարով պակաս է հունվարին հրապարակված ցուցանիշից (633.056): ԶՈւ անձնակազմում նշված 610.095-ից 52.210-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 557.885-ը` զինվորականներ: Տվյալները հրապարակվել են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։ Ստորև ներկայացնում ենք ԶՈւ թվաքանակի վերաբերյալ տվյալները` փակագծերում նշելով 2016-ի փետրվարին հրապարակված ցուցանիշները:

Փետրվարի 8-12-ին վարժանքներ Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածում

Փետրվարի 8-12-ին վարժանքներ Կիպրոսի բռնազավթված թուրքական հատվածում

Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվն անփոփոխ է՝ 358, որից 325-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ 2015թ. օգոստոսից գեներալների թվաքանակում փոփոխություններ չկան:

Սպաների ընդհանուր թիվը 39.619 է (փետրվարին`39.707), որից 32.451-ը (32.530) ՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6.500-ը (6.509)՝ ժանդարմերիայում, 668-ը (668)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է ընդամենը 88-ով:

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 97.703 է (97.975), որից 69.786-ը (70.028)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 26.341-ը (26.371)՝ ժանդարմերիայում, 1576-ը (1576)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե փոփոխվել:

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 21.778 է (21․917), պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 10.413 (10.390), որից 135-ը (73)` առափնյա անվտանգության ուժերում, իսկ 10.278-ը (10.317)՝ ցամաքային զորքերում։ Նախորդ ամսվա համեմատ՝ պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թվաքանակն ավելացել է ընդամենը 23-ով, իսկ պայմանագրային ժանդարմների թվաքանակը նվազել է 139-ով։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 72.785 (72.288) է, որից 47.879 (47.155)-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 24.251-ը (24.475)՝ ժանդարմերիայում, 655-ը (658)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 497-ով:

Ամսվա ընթացքում գրեթե նույնն է մնացել պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը: 2016-ի մարտի 1-ի դրությամբ այն 242.656 (242.635) է, որը ԶՈւ ընդհանուր թվաքանակի շուրջ 44 %-ն է (փետրվարին` 42 %):

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թվաքանակը 315.229 է (փետրվար՝ 338.027, հունվար`332․509, դեկտեմբեր` 322․706 , իսկ նոյեմբեր՝ 350․695 ), որից 234.259-ը (250.304)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 79.789 (86.080)-ը՝ ժանդարմերիայում,  1181 (1.643)-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

2016-ի փետրվարին ներկայացված տվյաների համեմատ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակը նվազել է 22.798-ով, որից շուրջ 16 հազարը ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, իսկ 6300-ը` ժանդարմերիայում: Կտրուկ նվազել է նաև առափնյա անվտանգության ուժերում ժամկետային զինծառայողների թվաքանակը` շուրջ 500-ով:

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52.210 (52.394) է, որից 47.623-ը (47.785)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3699-ը (3668)՝ ժանդարմերիայում, 918-ը (921)՝ առափնյա անվտանգության ուժերում։ Քաղաքացիական աշխատողների թվաքանակը գրեթե փոփոխվել:

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 610.095 է (633.056) է, որից 442.601-ը (458.444)՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 162.360-ը (169.072)՝ ժանդարմերիայում, 5.134-ը (5.540)՝ առափնյա անվտանգության ուժերում։

Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 22961-ով, ընդ որում՝ նվազել է հենց ժամկետային զինծառայողների թվաքանակը, պրոֆեսիոնալ ծառայողների և քաղաքացիականների շրջանում կտրուկ փոփոխություններ չեն գրանցվել:

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զինուժի 44 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 41 տոկոսը, ժանդարմերիայում՝ 50 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 72 տոկոսը։ Պրոֆեսիոնալ զինծառայողների տոկոսային հարաբերակցությունն աճել է բանակի ընդհանուր քանակի նվազման ֆոնին:

Զինվորական կոչում Ցամաքային ուժեր, ՌԾՈւ, ՌՕՈւ Ժանդարմերիա Առափնյա անվտանգություն Ընդհանուր թվաքանակ
Գեներալ, ծովակալ 325 32 1 358
Սպաներ 32.451 6.500 668 39.619
Ենթասպաներ 69.786 26.341 1576 97.703
Պայմանագրային ժանդարմներ 21.778 21.778
Հատուկ պայմանագրային եֆրեյտորներ 47.879 24.251 655 72.785
Պայմանագրային եֆրեյտորներ, շարքայիններ 10.278 135 10.413
Պրոֆեսիոնալ անձնակազմ 160.719 78.902 3.035 242.656
Զորակոչված անձնակազմ 234.259 79.789 1.181 315.229
Քաղաքացիական կազմ 47.623 3.669 918 52.210
Ընդհանուր թվաքանակ 442.601 162.360 5.134 610.095
Պայմանագրայինների թիվը՝ %-ով 41 50 72 44

3 responses to “Թուրքիայի ԶՈւ թվաքանակը կտրուկ նվազել է. աղյուսակ (մարտ 2016թ.)

  1. Pingback: Թուրքիան ավելացնում է քրդերի դեմ ռազմական գործողություններում ներգրավված հատուկջոկատայինների քանակը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան բանակի թվակազմը նվազել է, ժանդարմերիայինը՝ ավելացել. աղյուսակ (մայիս 2016թ.) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *