Daily Archives: Մարտ 28, 2016

Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի համատեղ նիստը

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո Մարտ 28, 2016 21:07 | RAZM.INFO - Մարտի 28-ին  Մինսկում անցկացվել է ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը համատեղ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը: Continue reading

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 25–28

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ Մարտ 28, 2016 20:21 | RAZM.INFO - Մարտի 25-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ զինված բախումներում Թուրքիայի արևելյան Նուսայբին գավառում սպանվել է 1 զինծառայող, մարտի 26-ին Շրնաքում` ևս 1 զինծառայող, մարտի 27-ին Նուսայբինում` 1 ոստիկան և 3 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել են, Continue reading

Երբ Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատարը չի տարբերում ՀՕՊ համակարգերը

«Ստիլետ» (Т38 Стилет) ինքնագնաց զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ) Մարտ 28, 2016 17:07 | RAZM.INFO - Մարտի 22-ի հարցազրույցում Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ զորատեսակների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը նշել է, որ բելառուսական արտադրության Տ38 «Ստիլետ» (Т38 Стилет) ԶՀՀ-ն ռուսաստանյան արտադրության Ս-125 «Պեչորա» ԶՀՀ-ի արդիականացված տարբերակներից մեկն է, չնայած բելառուսական արտադրողը լրիվ ուրիշ «կարծիք» ունի այդ մասին: Continue reading

Տեսչական 2-շաբաթյա ստուգումներ են անցկացվել Պաշտպանության բանակում

Պաշտպանության բանակում անցկացված տեսչական ստուգումների ընթացքը. ստուգվում է զինծառայողների զենքն ու հանդերձանքը Մարտ 28, 2016 15:21 | RAZM.INFO - Մարտի 14-25-ին ՊԲ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը ստուգումներ է իրականացրել Պաշտպանության բանակի՝ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում: Continue reading

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 2 մարտական կորուստ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գալիբ Լայիմ օղլու Զուլֆուգարլի Մարտ 28, 2016 11:02 | RAZM.INFO - Մարտի 27-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանում, սպանվել են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Զուլֆուգարլը Գալիբ Լաիմ օղլուն (Zülfüqarlı Qalib Laim oğlu) և շարքային Հաջիև Գաֆարալի Ինթիգամ օղլուն (Hacıyev Qəfərəli İntiqam oğlu): Continue reading