Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 25–28

Մարտի 25-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ զինված բախումներում Թուրքիայի արևելյան Նուսայբին գավառում սպանվել է 1 զինծառայող, մարտի 26-ին Շրնաքում` ևս 1 զինծառայող, մարտի 27-ին Նուսայբինում` 1 ոստիկան և 3 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել են, մարտի 28-ին մահացել է դեռևս մարտի 19-ին Հաքքարիի Յուքսեքովա գավառում վիրավորված ևս մեկ հատուկջոկատային: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը` նշելով, որ սպանվածների շարքում եղել են նաև սպաներ, այդ թվում` մայոր:

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

Մարտի 27-ին PKK-ի զինյալները թուրքական ժանդարմերիայի զրահամեքենա են պայթեցրել Նուսայբինում, սպանվել են ուժայիններ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն նաև հայտնել է, որ մարտի 14-ից Նուսայբինում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է PKK-ի 100 զինյալ, իսկ մարտի 15-ից Շրնաքում և Յուքսեքովայում շարունակվող գործողությունների հետևանքով` համապատասխանաբար 104 և 83 զինյալ:

Քրդական ANF News գործակալությունն իր հերթին մարտի 27-ին հայտնել է, որ մարտի 26-ին Յուքսեքովայում, Շրնաքում և Նուսայբինում PKK-ի զինյալները սպանել են 10 թուրքական ուժայինների: Մարտի 28-ին նույն աղբյուրը նշել է, որ թուրքական կառավարությունը շարունակում է նոր ստորաբաժանումներ տեղակայել Շրնաքում:

Հիշեցնենք, որ մարտի 19-21-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում, սպանվել էր Թուրքիայի ԶՈւ և ոստիկանության առնվազն 10 հատուկջոկատային:

Մարտի 24-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր քրդերի հետ բախումներում սպանված առնվազն 6, վիրավորված` ավելի քան 30 զինծառայողների մասին:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքը թուրքական ուժայինների ռազմական գործողությունների հետևանքով. 27.03.2016թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *