Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 24–25

Մարտի 24-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները Թուքրիայի Դիարբեքիրի Lիջե գավառում պայթուցիկով լի մեքենա են պայթեցրել Մերմերի ժանդարմերիայի ուղեկալի մոտ, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 3, վիրավորվել` 24 զինծառայող: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը` ավելացնելով, որ մարտի 24-ին երկրի արևելյան Նուսայբին գավառում PKK-ի հետ զինված բախումներում  սպանվել է ևս 3 հատուկջոկատային, նույնքան զինծառայող էլ վիրավորվել է:

Մարտի 24-ին PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական ժանդարմերիայի ուղեկալներից մեկը Դիարբեքիրի Լիջե գավառում

Մարտի 24-ին PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական ժանդարմերիայի ուղեկալներից մեկը Դիարբեքիրի Լիջե գավառում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն նաև հայտնել է, որ մարտի 14-ից Նուսայիբինում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է PKK-ի 70 զինյալ, իսկ մարտի 15-ից Շրնաքում և Յուքսեքովայում շարունակվող գործողությունների հետևանքով` համապատասխանաբար 66 և 68 զինյալ:

Նույն հայտարարությունում նշվում է, որ մարտի 22–24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսում PKK-ի ճամբարները:

Մարտի 25-ին քրդական ANF News լրատվակայքն իր հերթին հայտնել է, որ թուրքական ուժայինները հրետակոծում և արկակոծում են Նուսայբինի թաղամասերը, քանդում տները:

Հիշեցնենք, որ մարտի 19-21-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում, սպանվել էր Թուրքիայի ԶՈւ և ոստիկանության առնվազն 10 հատուկջոկատային:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. մարտի 24–25

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 – 26 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *