Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հետ սահմանին համատեղ հետախուզական կենտրոն են հիմնել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության հետ Թուրքիայում հիմնել են հետախուզական կենտրոն, որի հիմնական նպատակը Մերձավոր Արևելքի երկրներից արտագաղթողների շարքում ահաբեկիչների շարժը կանխարգելելն է: Այս մասին մարտի 6-ին հայտնել է ամերիկյան The Washington Post  պարբերականը:

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Ամերիկյան MQ-1 Predator հարվածային ԱԹՍ

Կենտրոնը տեղակայված է թուրք-սիրիական սահմանի մոտակայքում: Նշվում է, որ ամերիկյան և թուրքական հետախուզական ծառայությունների գործողությունները չեն սահմանափակվում հնարավոր ահաբեկիչների արտահոսքը կախելու գործում համագործակությամբ:

ԿՀՎ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում հետախուզական ԱԹՍ-ներ է պահում, որոնք օգտագործվում են Սիրիայում տեղեկություններ հավաքելու համար: ԿՀՎ-ի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը` ահաբեկիչների մուտքը կանխարգելելու համար։

Ներկայումս Սիրիայի և Իրաքի տարածքների հսկայական հատվածը վերահսկող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով, իսկ բացի դրանից` Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա: ԻՊ-ն նաև Թուրքիայի տարածքով է արտահանում, ինչպես նաև հենց Թուրքիայում վաճառում Սիրիայից և Իրաքից արդյունահանած նավթը, ինչն այդ կառույցի հիմնական եկամտի աղբյուրներից մեկն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *