ՊԲ-ում քննարկվել են մարտական հերթապահության կատարելագործման ուղիները

Մարտի 7-ին Ստեփանակերտում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահության կազմակերպման և կրման, դիտարկման համակարգի, ինժեներական արգելափակոցների և ամրաշինական կառույցների վիճակին ու դրանց կատարելագործման ուղիներին: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ

Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ

Նիստին օրակարգային թեմայի շուրջ ելույթներ ու զեկույցներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը:

Խորհրդակցության ավարտին ամփոփելով մարտական հերթապահությանը անմիջականորեն ներգրավված սպայակազմի առաջարկությունները և քննարկումների արդյունքները՝ բանակի հրամանատարը հանձնարարել է առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *