Մարտի 14-ին՝ ժամը 16։00-ի սահմաներում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է զինծառայողի մահվան լուրը՝ ցավակցություն հայտնելով զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի, Կամո Մարտիրոսյանի դիակի արտաքին զննումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի | Ռազմ.info