Ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել դեպքից երեք ամիս անց

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Որոշ հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Համիդբեյ Ջաֆարովը մահանալու պահին այլևս զինծառայող չի եղել։ Այդ պատճառով Ադրբեջանի ուժային կառույցների կորուստների վիճակագրությունից նա առայժմ հանվում է, մինչև ավելի հստակ տվյալների ի հայտ գալը։

Արդեն 3 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը թաքցնում է զոհված զինծառայողներից մեկի մասին տեղեկությունը: Բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում, սակայն, 2016-ի մարտի 15-ին Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 6-ին մահացել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov):

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov)

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը (Həmidbəy Cəfərov)

Զոհված զինծառայողը ապրում էր Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի` Իրանի հետ սահմանին և Արցախի սահմանից շուրջ 25-30 կմ հեռավորության վրա տեղակայված Բալա Բեհմենլի գյուղում:

Նշված գյուղի մոտակայքում տեղակայված է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության Հորադիզի սահմանապահ ջոկատի 4 սահմանային ուղեկալներից մեկը:

Հավելենք, որ 2015 թվականին  Razm.info կայքը Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում արձանագրել է 85 հաստատված կորուստ` ներառյալ Համիդբեյ Ջաֆարովը։

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը

2015-ի դեկտեմբերին զոհված զինծառայող Համիդբեյ Ջաֆարովը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *