Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է վիրավորվել առաջնագծում․ «Առավոտ»

Մարտի 30-ին առաջնագծում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Տավուշի մարզի Ոսկավան գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Դավիթ Պավելի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է «Առավոտ» լրատվական կայքը:

Լրատվամիջոցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մեջ դրական միտումներ կան:

[Լրացում] Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է, որ դեպքը եղել է Արցախում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *